«Բան չի փոխվել, Հայկ Մարությանը պայքարում է Մաշտոցի պուրակի պահպանման համար». քաղաքապետի խոսնակ

Լուրեր

27.06.2026 | 19:38
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:59
Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի․ Սուրենյան
27.06.2026 | 16:47
Խնդրում ենք մերժել բոլոր դիմումները և ուժի մեջ թողնել ԿԸՀ 259-Ա որոշումը. Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:23
Քաղաքացիների կամքն այսպիսին է, սա իրողություն է. ԿԸՀ նախագահը` ԲՀԿ-ի քվեների մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 15:55
Մազաչափ թերությունն էլ որ եղել է, անմիջապես բարձրաձայնվել է, բոլորի հետևից գնացել ենք․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 15:37
Փամբակ գետում մեքենա և դի են հայտնաբերվել․ փրկարարները որոնում են երկրորդ անձին
27.06.2026 | 15:22
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
27.06.2026 | 15:00
Ուկրաինան հարվածել է Մոսկվային վառելիք մատակարարող «Վտորովո» նավթամղիչ կայանին. meduza
27.06.2026 | 14:41
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ
Բոլորը

Մաշտոցի պուրակի սկզբնամասում սրճարան կառուցելու նպատակով հանգստյան օրերին չորս հաստաբուն ծառ է հատվել: Սա դարձել է քննարկումների և քաղաքային իշխանություններին ուղղված սուր քննադատության թեմա։ Առավել ևս, որ քաղաքապետ Հայկ Մարությանը նախկինում ակտիվորեն պայքարում էր Մաշտոցի պուրակի պահպանման համար։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը խնդրի վերաբերյալ Factor.am-ին ասաց՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի զարգացման գծով փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը ծառերի հատման վերաբերյալ արդեն գնահատական տվել է:

Նշենք, որ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան էջում որպես բացատրություն գրված է․ «Այս թեղիների պատմությունը սկսվել է անցյալ տարի։ Արմատները կտրվել էին կառուցապատողի կողմից, բազմակի անգամ կատարվել էր խորը էտ, ակնհայտ են անոթային խնդիրները, հոսող արտաքիրթ, վնասատուներ, կեղևի՝ անզեն աչքով նկատելի մեխանիկական վնասվածքներ, փչակներ։ Եվ այս ամենից հետո վնասված ճյուղերը հանել են կտուրից դուրս։ Կառուցապատողը կիրականացնի փոխհատուցող կանաչապատում՝ 9 սոսիներ, պուրակի ողջ տարածքում մշտադալար թփերով արդեն ստեղծվել է կանաչ ցանկապատ և կազմակերպության մասնագետների հսկողության տակ կխնամի հարակից կանաչ տարածքը»։

Քաղաքապետի խոսնակը, միաժամանակ, նշեց, որ ենթադրաբար ծառերը դարձել են անկենսունակ շինաշխատանքների հետևանքով: Սա պարզելու համար, ըստ Հակոբ Կարապետյանի, պետք է վերլուծություն կատարվի:

Factor.am-ը հետաքրքրվեց, թե այդ դեպքում ինչո՞ւ է այգու մուտքի հատվածում շինարարություն կատարելու իրավունք տրվել: «Այգու մուտքի հատվածում մի քաղաքացի կամ կազմակերպություն հիսուն տարվա վարձակալության և կառուցապատման իրավունք է ունեցել, ինքն իր շինությունը բարեկարգելու իրավունք է ստացել, բայց դա չի նշանակում, որ պետք է արվեր տարածքում գտնվող ծառերի հաշվին»,- ասաց խոսնակը:

Մենք հիշեցրինք նախկինում քաղաքապետարանի կողմից ցուցադրաբար տարբեր ապօրինի կառուցապատումների կասեցումներն ու ապամոնտաժումները, օրինակ՝ 2018 թվականի նոյեմբերի 12-ին Նոր-Նորք վարչական շրջանում գտնվող շինության ապամոնտաժումը, և հետաքրքրվեցիք՝ արդյո՞ք այս դեպքում էլ քաղաքապետարանը չէր կարող կասեցնել շինարարությունը և փրկել ծառերը ոչնչացումից:

«Դա համայնքի հողի վրա արվող ապօրինի շինարարություն էր, սա նմանատիպ իրավիճակ չէ և կոռեկտ համեմատություն չէ»,- արձագանքեց խոսնակը։

Հանրապետական կուսակցության իշխանության օրոք ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանն ակտիվորեն պայքարում էր Մաշտոցի պուրակի ծառերի հատման դեմ։ Հակոբ Կարապետյանին խնդրեցինք մեկնաբանել՝ ինչպե՞ս է ստացվում, որ երբ Մարությանը քաղաքապետ չէր, պայքարում էր ծառերի հատումների դեմ, իսկ այժմ, երբ քաղաքապետի պաշտոնն է զբաղեցնում, ծառերը հատվում են:

«Իմ նախորդ մեկնաբանությունից պետք է այս հարցը չառաջանար, պետք է խնդրեմ զերծ մնալ գայթակղությունից և չմանիպուլացնել փաստերը: Այն, որ քաղաքապետ Մարությանը իր նախկին հասարակական գործունեության ընթացքում պայքարում էր պուրակի պահպանման համար, սկզբունքորեն բան չի փոխվել: Ես ասացի, թե ծառերն ինչ հանգամանքներում են հատվել, սրանից ավելի մեկնաբանության կարիք չկա»,- ասաց նա։

Քաղաքապետարանից առայժմ չհաջողվեց ճշտել, թե որ կազմակերպությունն է շինարարություն իրականացնում:

Նարեկ Կիրակոսյան