Օրենքները պետք է լինեն հավասարակշռված․ Բաղրամյան 26-ում հիշեցրել են՝ նախագահը դրանք ԱԺ վերադարձնելու լիազորություն չունի

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

«Վարչական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020թ. հուլիսի 13-ին: Հանրապետության նախագահի աշխատակազմը հանգամանալից ուսումնասիրել է Օրենքները և դրանց հնարավոր ազդեցությունը հանրային կյանքի և գործարար միջավայրի վրա, ինչպես նաև Օրենքների վերաբերյալ հնչած` մասնագիտական հանրության և հասարակության ներկայացուցիչների տեսակետները, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները և համապատասխան վերլուծություն ներկայացրել Հանրապետության նախագահին: Այս մասին ասվում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։

«Հանրապետության նախագահին տրամադրվել է նաև տեղեկատվություն հանքարդյունաբերության ոլորտի մասնագետների, Օրենքների մշակման առաջարկությամբ հանդես եկած՝ «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» դիրքորոշման, Օրենքների ընդունման վերաբերյալ Կառավարության և Ազգային ժողովի հիմնավորումների մասին: Հանրապետության նախագահը կարևորում է կառուցապատման ոլորտում առկա խնդիրների կարգավորումը:

Կատարված վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ Օրենքներով սահմանվում են ոչ համալիր կարգավորումներ, առկա են որոշակի ռիսկեր, մասնավորապես՝ հանքարդյունաբերության ոլորտում բնական պաշարների ողջամիտ շահագործման և բնակչության իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության տեսանկյունից:

Հանրապետության նախագահը կարևորում է նաև Օրենքների բարեխիղճ և բարձր պատասխանատվությամբ կիրառումը:

Հակառակ դեպքում կարող են դրսևորվել անձանց սեփականության իրավունքի և սոցիալական արդարության սկզբունքի խախտումներ, անդառնալի վնաս հասցվել մշակութային և ճարտարապետական ժառանգությանը, շրջակա միջավայրին և հանրային առողջությանը:

Օրենքների կիրառման ընթացքում պետք է հետևողականորեն ապահովվի անձանց և կազմակերպությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը: Պետք է սահմանվեն խախտված իրավունքների համար համարժեք և արդարացի փոխհատուցման արդյունավետ կառուցակարգեր:

Հանրապետության նախագահը, ըստ Սահմանադրության, չունի Օրենքներն իր առարկություններով և առաջարկություններով, հետագա քննարկման համար Ազգային ժողով վերադարձնելու լիազորություն: Նման հնարավորության դեպքում, հանգամանալից և բազմակողմանի քննարկումների միջոցով հնարավոր կլիներ ընդունել առավել հավասարակշռված և հասարակության բոլոր խմբերի շահերը հաշվի առնող Օրենքներ, առաջարկել լուծումներ, որոնք կկարգավորեին ոլորտում առկա խնդիրները՝ միաժամանակ, ապահովելով այլ անձանց իրավունքների իրացման և պաշտպանության առավել արդյունավետ կառուցակարգեր և ընթացակարգեր:

Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունների և իրավաբանների կարծիքների վերլուծությունից կարելի է եզրահանգել, որ Օրենքներն առերևույթ սահմանադրականության խնդիր չունեն:

Հանրապետության նախագահը ստորագրել է Օրենքները:

Ստորագրելով Օրենքները՝ Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հետևելու է դրանց կիրառմանը»,- ասվում է հաղորդագրությունում: