Արթուր Վանեցյանին կանչել են ԱԱԾ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն՝ բացատրություն տալու: Վանեցյանն ԱԱԾ է ներկայանալու վաղը: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց նրա պաշտպան Լուսինե Սահակյանը:

«Ժողովուրդը» գրել էր, որ Վանեցյանի նկատմամբ քրեական գործ են հարուցել, որի շրջանակում էլ նա վաղը հրավիրվում է ԱԱԾ՝ հարցաքննության: Պաշտպանը, սակայն, ասաց, որ Արթուր Վանեցյանին հրավիրել են բացատրության:

Լուսինե Սահակյանը հերքեց նաև տեղեկությունը, թե Վանեցյանի պաշտոնավարման ընթացքում յուրացումներ են եղել:

Թե ի՞նչ գործի շրջանակում են Արթուր Վանեցյանին ԱԱԾ հրավիրել, պաշտպանը մանրանամասներ չհաղորդեց: Մեր հարցին ի պատասխան միայն ասաց, որ գործը կապ չունի ՀՔԾ-ում քննվող մեկ այլ քրգործի հետ:

ԱԱԾ-ից էլ հայտնեցին, որ որևէ քրեական գործ չկա հարուցված, Արթուր Վանեցյանը հրավիրվել է միայն բացատրություն տալու։ Կառույցից, սակայն, նույնպես չասացին, թե ինչ գործի մասին է խոսքը։

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հայտարարել էր, թե Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի անունից իրենից գումար է պահանջել:

Նարեկ Կիրակոսյան