Արցախի նախագահը Ստեփանակերտում մասնակցել է նոր թաղամասի հիմնարկեքի արարողությանը

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 28-ին մայրաքաղաքում մասնակցել է նոր թաղամասի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ «Արցախ» թաղամասի հարևանությամբ կառուցվող 228 բնակարանանոց նոր թաղամասը նախատեսված է շահագործման հանձնել 2022թ.-ին: Ծրագիրը իրականացվում է ռուսաստանաբնակ բարերար Համլետ Վաչենանցի միջոցներով: Նա իր ելույթում մասնավորապես նշել է, որ բնակարանների վաճառքից ստացված շահույթը տրամադրելու է Արցախում բարեգործական տարբեր նախագծերի իրականացմանը: Կապալառու ընկերություն է հանդիսանում «Եվրոստրոյ» ՍՊԸ-ն:

ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի ուղեկցությամբ նախագահն այցելել է նաև մայրաքաղաքի տարբեր շինհարթակներ: Թումանյան փողոցի վրա կառուցվող 158 բնակարանանոց թաղամասը և նույն փողոցի վրա գտնվող բազմահարկ 108  բնակարանանոց շենքն, ըստ կապալառու «Քարավան» ՍՊ ընկերության պատասխանատուների, շահագործման կհանձնվեն 2021թ.-ի աշնանը:

ԱՀ նախագահը եղել է նաև «Դոմինիկ սիստեմ» ՍՊԸ կողմից կառուցվող նոր թաղամասի տարածքում, որտեղ 2022թ.-ին նախատեսված է շահագործման հանձնել 120 բնակարան: Արայիկ Հարությունյանը ծանոթացել է ընկերության կողմից պատվիրված նոր՝ 180 բնակարանանոց շենքերի նախագծանախահաշվային փաստաթղթերին: Կապալառու ընկերության ղեկավարի հավաստմամբ՝ թաղամասն ամբողջությամբ պատրաստ կլինի 2023թ.-ին և, ընդհանուր առմամբ, կունենա 300 բնակարան:
Հանրապետության նախագահի շրջայցի հաջորդ կանգառը մայրաքաղաքի Տիգրան Մեծի փողոցի հարակից տարածքն էր, որտեղ օրեր անց մեկնարկելու է 287 բնակարանանոց նոր թաղամասի շինարարությունը: Քաղաքաշինության նախարարը նախագահին է ներկայացրել ծրագրի ծավալները, նախատեսված ենթակառուցվածքները: Թաղամասի շահագործման հանձնման ժամկետ է սահմանված 2022թ.-ը:
Հանրապետության նախագահի այցն ավարտվել է Տիգրան Մեծի և Մեսրոպ Մաշտոցի փողոցների հարևանությամբ գտնվող շուրջ 5 հեկտար ընդգրկող տարածքում, որտեղ, սփյուռքահայ գործարարի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մեկնարկել են Ստեփանակերտի ամենամեծ բազմաբնակարան թաղամասի շինարարական աշխատանքները: Ծրագրով նախատեսված է կառուցել մի քանի հազար բնակարան, որոնք այդ ուղղությամբ իրականացվող լրացուցիչ նախագծերի հետ հիմնականում լուծելու են Ստեփանակերտում առկա բնակարանային խնդիրը:
Նախագահը իր գոհունակությունն է հայտնել աշխատանքների ընթացքից՝ ընդգծելով, որ նախընտրական ծրագրի «Յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան» հիմնադրույթի կյանքի կոչման համար Ստեփանակերտում ստեղծված են հիմնական նախադրյալները: Նա պատասխանատուներին որակի վերահսկման և շինարարական բոլոր նորմերը խստորեն պահպանելու հանձնարարականներ է տվել: