Դրամաշնորհներ՝ ուղղված ոչ տեխնոլոգիական գերփոքր, փոքր և միջին ձեռնարկությունների տնտեսական վերականգնմանը

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Եվրոպական միության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությամբ, հայտարարում է «Նորարարական դրամաշնորհներ՝ ուղղված գերփոքր, փոքր և միջին ձեռնարկությունների (ԳՓՄՁ) տնտեսական վերականգնմանը» մրցույթի մասին:

Այն ուղղված է գերփոքր, փոքր կամ միջին չափի ընկերություններին արտադրության կամ ծառայությունների մատուցման ոլորտում (բացառությամբ զբոսաշրջության, գյուղատնտեսության և առևտրի ոլորտների), որոնք փնտրում են ֆինանսական աղբյուրներ՝ COVID-19-ի համավարակի տնտեսական հետևանքների վերականգնման նպատակով: Մրցույթին մասնակցելու  համար անհրաժեշտ է ներկայացնել այնպիսի առաջարկներ, որոնք ներառում են նշվածներից որևէ մեկը՝ նորարական գաղափարներ/բիզնես մոդելներ, նորարական տեխնոլոգիաների կիրառում արտադրության կամ ծառայությունների մատուցման ոլորտում, բիզնեսի կառավարման համակարգերի օպտիմալացում, լոգիստիկ կամ հիգիենային առնչվող նորարարական մոտեցումներ, տեխնիկական լուծումներ շուկաներ և ցանցեր մուտք գործելու համար (թվային շուկայավարում,  Էլ. առևտուր) և այլն:

Հայտեր կարող են ներկայացնել սահմանված նվազագույն պահանջներին  համապատասխանող բոլոր ԳՓՄՁ ըներությունները ողջ Հայաստանից: Դիմումների ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 12-ն է:

Կարևորելով դրամաշնորհային մրցույթը գերփոքր, փոքր և միջին ընկերությունների համար՝ Հայաստանում Եվրոպական միության դեսպան Ն.Գ. Անդրեա Վիկտորինը նշեց. «Եվրոպական միությունը շարունակում է օժանդակել ՀՀ կառավարությանը հաղթահարելու համավարակի հետևանքները տարբեր ոլորտներում:

«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակում վերջերս հայտարարված «Նորարարական տուրիզմի աջակցությանն ուղղված դրամաշնորհային մրցույթից հետո, ուրախ ենք հայտարարելու նույն նախաձեռնության կողմից մեկ այլ դրամաշնորհային ծրագրի մասին՝ այս անգամ ուղղված փոքր նորարարական բիզնեսին:  Խրախուսում ենք հայաստանյան ընկերություններին ակտիվորեն մասնակցելու այս դրամաշնորհային  ծրագրին, որի նպատակն է օգնել ձեռնարկատերերին իրենց նորարարական բիզնես լուծումները  շուկա ներմուծելու համար: ԵՄ-ն շարունակում է աջակից լինել Հայաստանում ԳՓՄՁ նորարարությանը և աճին ուղղված բարենպաստ էկոհամակարգ ստեղծելուն», եզրափակեց դեսպանը:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը նշեց. «Այս ծրագրի նպատակն է օգնել փոքր և միջին կազմակերպություններին, որոնք համավարակի այս ծանր պայմաններում խնդիրներ ունեն թե՛ արտադրության, թե՛   արտահանման և թե՛ նոր շուկաներ, նոր հաճախորդներ գտնելու հետ կապված, և նորարարական մոտեցումներ ցուցաբերել, որոնք լուծումներ կտան դժվարին իրավիճակին։ Մենք փնտրում ենք այն նորարար, հետաքրքիր, յուրովի մտածելակերպ ունեցող ձեռնարկատերերին, որոնք գիտեն, թե ինչ է իրենց պակասում և տեսնում են ճանապարհը, պարզապես ունեն աջակցության կարիք»։

««ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի Թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն նշեց.  «Եվրոպական միության համաֆինանսավորմամբ և ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ իրականացվող ԵՄ-ն բիզնեսի համար  նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը՝  ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ քննարկելով առաջնային օժանդակության հնարավոր ձևաչափերը գերփոքր, փոքր և միջին ձեռներեցությանը, որոնք բախվում են բազմաթիվ դժվարությունների այս օրերին, ինչպես նաև նպատակ ունենալով նպաստել նորարարական գաղափարների և մոդելների զարգացմանը ձեռներկատիրության ոլորտում՝ համատեղ մշակեց այս դրամաշնորհային ծրագիրը, որը կարծում ենք՝ հիանալի հնարավորություն է ստեղծարար գործարարների համար՝ իրագործելու իրենց գաղափարները, որոնք նախկինում հնարավոր չէին համավարակի հետևանքով ստեղծված ֆինանսական դժվարությունների պատճառով: Մենք շարունակելու ենք աջակցել նորարարության և ձեռնարկատիրության վերընթացին մեր ծրագրի շրջանակում նախատեսված բազմաթիվ այլ գործողությունների միջոցով առաջիկա մի քանի տարիների ընթացքում»,- ամփոփեց պրն. Հյուգոն: