Եղեգնուտի մի խումբ բնակիչներ խոչընդոտել են մարզպետարանի աշխատանքային խմբի՝ ընդունման-հանձնման աշխատանքներին․ ինքնիրավչության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Լուրեր

12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Եղեգնուտ համայնքի մի շարք բնակիչների կողմից առերևույթ ինքնիրավչություն կատարելու դեպքի հանգամանքները:

Նախնական տվյալներով՝ ՀՀ Արմավիրի նախկին մարզպետի՝ 24.08.2018թ. թիվ 287 որոշմամբ՝ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել նույն գյուղի բնակիչը: Նշված որոշումը Եղեգնուտ համայնքի նախկին ղեկավարի կողմից բողոքարկվել է ՀՀ վարչական դատարան, որի որոշմամբ` Արմավիրի նախկին մարզպետի` «ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» որոշումն անվավեր է ճանաչվել, և այն մտել է օրինական ուժի մեջ:

ՀՀ Արմավիրի մարզպետի՝ 22.06.2020թ. որոշմամբ ևս անվավեր է ճանաչվել Արմավիրի նախկին մարզպետի հիշյալ որոշումը, ապա մարզպետի մեկ այլ որոշմամբ` ստեղծվել է աշխատանքային խումբ` Եղեգնուտ համայնքում ընդունման-հանձնման աշխատանքները կազմակերպելու նպատակով:

Աշխատանքային խումբը 2020թ. հուլիսի 8-ից 15-ն այցելել է Եղեգնուտ համայնք, սակայն համայնքի մի խումբ բնակիչներ, համաձայն չլինելով դատարանի, ինչպես նաև Արմավիրի մարզպետի որոշումների հետ, դրանք սահմանված կարգով բողոքարկելու փոխարեն, ինքնակամ արգելափակել են համայնքապետարանի վարչական շենքի մուտքը և դռան վրա փակցրել «Փակ է» գրառմամբ թուղթ: Արդյունքում, աշխատանքային խումբը չի կարողացել իրագործել ընդունման-հանձնման աշխատանքները, որի հետևանքով տևական ժամանակ խաթարվել է համայնքապետարանի բնականոն աշխատանքը, ինչն իր հերթին էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին:

Դեպքի առթիվ 2020թ. հուլիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (ինքնիրավչությունը) 1-ին մասի հատկանիշներով։

Կատարվում է նախաքննություն: