ԱՀ ոստիկանները սպառազինության որոշ տեսակների կիրառման հմտություններ են ձեռք բերում․ Արայիկ Հարությունյանը ծանոթացել է պարապմունքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.09.2026 | 13:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.09.2026 | 13:33
ChatGPT-ի օգտատերերի 53 պատկեր է արտահոսել․ OpenAI-ն հայտնել է ԱԲ գործակալների նոր միջադեպի մասին
26.09.2026 | 13:06
Հայաստանն ու Ռուանդան համաձայնագիր են ստորագրել հատուկ անձնագրերով քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին
26.09.2026 | 12:45
Նավթի գները նվազել են
26.09.2026 | 12:34
Մոլդովան 60-օրյա արտակարգ դրություն է հայտարարել՝ վառելիքի թանկացման և ջրի պակասի պատճառով
26.09.2026 | 12:21
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
26.09.2026 | 12:00
Մեքենայի ընտրությունից մինչև վարկավորում․ Ամերիաբանկը՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 11:33
ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակը նոր ղեկավար ունի
26.09.2026 | 11:18
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը կխաղա առաջատարի հետ
26.09.2026 | 11:04
«Արհեստական բանականությունը կարող է մեկ միլիարդ մարդու մահվան պատճառ դառնալ»․ Բիլ Գեյթսը՝ ԱԲ-ի աղետալի հետևանքների մասին
26.09.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 26-ի դրությամբ
26.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
Բոլորը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր պաշտպանության նախարարի և ոստիկանապետի հետ ծանոթացել է ոստիկանության ծառայողների պարապմունքներին։ Այս մասին ԱՀ նախագահը հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։

«ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի ուղեկցությամբ այսօր այցելել եմ ՊԲ N զորամաս և ծանոթացել ոստիկանության ծառայողների (ծրագրում ընդգրկված են գրեթե բոլոր ստորաբաժանումները) ուսումնական պարապմունքներին: Ինչպես ԱԱԾ հատուկ վարչության տղաները, այնպես էլ ոստիկանության ծառայողները, հանձնարարականիս համաձայն, ձեռք են բերում սպառազինության որոշ տեսակների կիրառման հմտություններ: Նախնական արդյունքները գոհացուցիչ էին:

Այսօր լավ առիթ էր նաև ծանոթանալու հայկական ռազմարդյունաբերության ոլորտի մասնագետների կողմից կատարելագործված զինատեսակներին, որոնք գործնականում արդեն հաջողությամբ կիրառվում են մեր զինված ուժերում:

«Ուժեղ սահման, ամուր թիկունք, պաշտպանված Հայրենիք» սկզբունքը մշտապես լինելու է մեր ռազմաքաղաքական ջանքերի առանցքում»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

Արցախի նախագահը տեղեկացրել է նաև սեպտեմբերի 1-ից համակարգի ծառայողների աշխատավարձերի բարձրացման մասին։