Եթե չենք անում, ուրեմն այս պահին հնարավոր կամ խելամիտ չի․ Փաշինյանը՝ սահմանափակումների թուլացման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Հիմքեր կան պնդելու, որ մենք ոչ միայն մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ, այլ նաև աշնանը կանխատեսվող երկրորդ ալիքի նկատմամբ կարող ենք ավելի լավ դիմակայունություն ունենալ։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տեմպի որոշակի անկման պատճառը, միանշանակ, հակահամաճարակային կանոնների պահպանումն է, որի գագաթնակետը դիմակների կրումն է։ Սա բոլորիս համար էլ տհաճ է, ինձ համար էլ է տհաճ, որ դիմակ եմ կրում, բայց ակնհայտ է, որ այս դինամիկան հիմնականում դիմակի կրման որոշակի կարգուկանոն ունենալու շնորհիվ է։ Պետք է հակահամաճարակային կանոններն ավելի լավ պահենք, հակառակ դեպքում՝ նորից հետ ենք գլորվելու հունիսյան իրավիճակի մեջ»,- նշեց վարչապետը։

Խոսելով կորոնավիրուսային սահմանափակումների թուլացման մասին՝ Փաշինյանն ասաց․ «Ուզում եմ վստահեցնել, որ այս ընթացքում կանոնների բոլոր թուլացումները, որոնք այդ պահին հնարավոր են եղել, արել ենք։ Եթե չենք անում, ուրեմն այս պահին հնարավոր կամ խելամիտ չի, վստահություն չկա, որ դա ճիշտ քայլ է։ Այս կայունությունը ոչ մի բան չի ասում։ Օրինակ՝ վաղը, մյուսը օրը թվերը կարող են աճել ու մեծանալ»։

Մանրամասները՝ տեսանյութում։