Արցախում միջպետական ուղևորափոխադրում իրականացնող անձինք 1-2 օր կինքնամեկուսանան․ պարետի որոշումը

Լուրեր

17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախում միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնող անձինք հարկադրված կլինեն 1-2 օր ինքնամեկուսանալ։ Սա բխում է ԱՀ պարետ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի՝ այսօր ստորագրած որոշման պահանջներից։

ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 23-ին ստորագրել է որոշում, որով փոփոխություն է կատարվել ապրիլի 13-ի N1, ինչպես նաև փոփոխություն եվ լրացում է կատարվել ապրիլի 20-ի N8 որոշումների մեջ, հայտնում է «Արցախպրես»-ը:

Փոփոխության շահառուները մարդատար-տաքսի ավտոմոբիլներով միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնող հարկային մարմնում հաշվառված անձինք են, որոնց ելքը հանրապետությունից թույլատրվում է հատուկ ընթացակարգի պահպանմամբ: Մասնավորապես, տվյալ անձինք կամ սուբյեկտները գրավոր կամ բանավոր եղանակով դիմում են ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն՝ ելքի բազմակի թույլտվություն ստանալու խնդրանքով: Նախարարությունը, քննարկելով դիմումները, ներկայացված տեղեկությունները հավաստի համարելու դեպքում այդ անձանց վերաբերյալ տվյալները ներկայացնում է Պարետին՝ նրանց ելքը թույլատրելու միջնորդությամբ: Միջնորդությունը բավարարելու դեպքում Պարետը ելքը թույլատրելու մասին համապատասխան ցուցում է տալիս ԱՀ ոստիկանությանը՝ այդ մասին հայտնելով միջնորդություն ներկայացրած մարմնին:

Իսկ վերադառնալուց, սահմանային անցակետում նրանցից նմուշառում է իրականացվում թեստավորման նպատակով: Դրանից հետո տվյալ անձինք ինքնամեկուսանում են ոչ թե 14, այլ 1-ից 2 օր՝ մինչև ՊՇՌ թեստի պատասխանի բացասական լինելու մասին ԱՀ առողջապահության նախարարության կողմից ծանուցվելը: