Բուհ չընդունված դիմորդների համար անհնար է հավելյալ տեղեր հատկացնել. փոխնախարար

Լուրեր

12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
Բոլորը

Բուհ չընդունված դիմորդների ծնողների և դիմորդների ու ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հանդիպումն ավարտվել է:

Քննարկման ժամանակ փոխնախարարը նշել է, որ անհնար է հավելյալ տեղեր հատկացնել դուրս մնացած 739 դիմորդների համար, հատկապես, որ այժմ լրացուցիչ փուլով դիմորդներից ավելի քան 550-ը հայտ է ներկայացրել՝ մասնակցելու թափուր տեղերի մրցույթին։

Հանդիպման մասնակից ծնողներից մեկը նշել է, որ այդ 550-ի մեծ մասը ստիպված է դիմել այդ քայլին՝ վերջին հնարավորությունից չզրկվելու համար, սակայն դա չի նշանակում, որ համաձայն են հիմնական մրցույթի արդյունքների հետ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ վաղը նամակ-առաջարկ ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն՝ որպես լիազոր մարմնի, միայն այն դիմորդների կողմից, որոնք չեն ընդունվել բուհ, կամ եթե որևէ հայտով անցել են, պատրաստ են դրանից հրաժարվել՝ հասկանալու համար նաև, թե 739 դիմորդից քանիսն են, որ դժգոհություններ ունեն։

Առաջարկվել է նաև, որ ԿԳՄՍ նախարարը վաղը Կառավարության նիստին ներկայացնի խնդիրը ու հնարավոր լուծումները: