Թուրքիան 72 ժամում կարող է 70 հազարանոց զորք կուտակել Հայաստանի սահմանին, մենք ի՞նչ կարող ենք անել․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ

– Հուլիսի 12-ից մեկնարկած և վերջնականորեն չհանդարտված սահմանային դրությունից սկսենք։ Տավուշի սահմանում մարտեր են ընթացել և Հայկական բանակը հաջողությամբ հետ է մղել հակառակորդի գրոհները։ Երեկ ադրբեջանցիները «Անվախ» դիրքի վրա են հարձակվել։ Ինչո՞ւ Ադրբեջանը գնաց ագրեսիայի, ի՞նչ ծրագիր է իրագործվում։

– Սա, ըստ իս, սահմանային միջադեպ է, և ես դժվարանում եմ այդպիսի գնահատական տալ, որ սրանք Ադրբեջանի նախաձեռնած գործողություններն էին։ Իմ կարծիքով՝ Ադրբեջանն արձագանքում էր սահմանային դիրքում ստեղծված իրադրությանը։ Ադրբեջանի այդ հատվածը նրանց սահմանապահ զորքերն են պահում, և կարգապահությունը նրանց շատ ցածր է՝ դիրքերը թողնում են առանց ուշադրության։ Եվ ես ինչքան հասկանում եմ՝ մեր բանակը օգտվել է իրավիճակից՝ զբաղեցրել է ինչ-որ մի դիրք, բարձունք է վերցրել և ադրբեջանցիների փորձերը՝ հետ վերցնել այդ դիրքը, ավարտվել են անհաջողությամբ։ Այդ ընթացքում Ադրբեջանը փորձեց կիրառել իր զինանոցում գտնվող ամենակարևոր զենքը՝ հարվածային ԱԹՍ-ները, որոնք հաջողության ունեցան Ապրիլյան պատերազմի ժամանակ։ Այս անգամ այդ զենքը, պարզվում է, արդեն ունի մրցակիցներ ռազմադաշտում, և մեր բանակը արհեստավարժորեն բոլոր հարվածները կանխեց, և այն առավելությունը, որ ձեռք բերեց մեր բանակը, պահպանվեց մինչև վերջ։

Ադրբեջանին ու Թուրքիային թվում էր, թե միջազգային հարթակում կարող է ներկայացվել սա հարձակում հայերի կողմից, Հայաստանի դեմ բացասական ու կոշտ հայտարարություններ էին ակնկալում, ինչը չեղավ։ Միջազգային տիրույթում Ադրբեջանի դասական պարտյորները՝ Ուկրաինան ու Մոլդովան՝ ՎՈՒԱՄ-ի շրջանակում, համերաշխություն հայտնեցին, նաև  Պակիստանը նրան աջակցեց, որը Հայաստանին ոխերիմ թշնամի է համարում, չի ճանաչում Հայաստանը, թեպետ ինքն ունի Հնդկաստանի հետ կոնֆլիկտ, որտեղ իր դիրքը նման է Հայաստանի դիրքին։ Այդ առումով երկակի ստանդարտներ է Պակիստանը կիրառում։ Հայաստանը հաջողություն է ունեցել ռազմական և դիվանագիտական հարթություններում։ Ալիևի գնացքը գնացել է, բայց դեռ փորձում է գոռգոռալ, որ եթե Ռուսաստանը չլիներ, մենք ձեզ ցույց կտայինք։ Ըստ էության՝ խնդիր կա փակել իրենց ունեցած պարտությունը։

– Ապրիլյան պատերազմում թեև ձախողվեց Ադրբեջանի պլանը՝ հասնել Ստեփանակերտ ու պարտություն պարտադրել, սակայն երևացին մեր բանակի թույլ կողմերը։ Դրանից էր, օրինակ, ԱԹՍ-ների դեմ պայքարը։ Զինվորականները ևս խոստովանում են՝ պատրաստ չէինք դրոնների դեմ պայքարելու։ Տավուշում 14 ԱԹՍ է խփվել, վնասը շուրջ 150 միլիոն դոլար է գնահատվում։ Կարո՞ղ ենք ասել, որ 2016-ից հետո Զինուժի զարգացման գործում դասեր ենք քաղել։

– Այո՛, դա տեսանելի է, և այս միջադեպը ապացուցեց, որ մեր բանակի սպառազինության մակարդակը թույլ է տալիս լրացված բացով կանխել ԱԹՍ-ների ազդեցությունը, ինչն Ապրիլյան պատերազմում մեծ վնաս պատճառեց մեր Զինված ուժերին։ Սա շատ կարևոր հանգամանք է, որ պետք է արձանագրենք։ Նաև պահպանվում է մեր բանակի մարտական ոգին, մեր զինվորների և՛ բարձր մասնագիտական պատրաստվածությունը, և՛ քաջությունը։ Այդ ամբողջը ցուցադրվեց այս օրերին և կարելի է ասել, որ բանակի տրամադրվածությունն այն է, որ բանակը չէր ձգտում հրադադարի, եթե հակառակորդը չզսպվեր և հետ չկանգներ մարտական գործողություններից, դրանք կստանային շարունակություն։

– Երկու օր առաջ Ժիրայր Սեֆիլյանը հարցաշար է հրապարակել, մասնավորապես՝ ղեկավարությունից մանրամասներ են ակնկալում դիրքային ձեռքբերումների վերաբերյալ, ինչ պայմաններում և ինչ պայմաններով է եղել հրադադարը, արդյո՞ք բանակն իրականում ազատագրել է Ղարադաշը։ Ձեզ համար կա՞ն մութ կետեր։

– Էական հարցը հետևյալն է՝ այդ նախաձեռնող գործողությունները՝ Մովսես գյուղի հարևանությամբ բարձունքի վրա գտնվող ադրբեջանական դիրքի գրավումը, որը տեղի ունեցավ առանց մարտական գործողությունների, պարզապես այն պատճառով, որ իրենց սահմանապահները պատշաճ չէին տանում ծառայությունը, և այդ գործողություններն իրականացվել էին մե՞ր նախաձեռնությամբ, հայկական Զինուժի կողմի, քաղաքական իշխանությունների նախաձեռնությա՞մբ, թե՞ այստեղ կար Ռուսաստանի ձեռքը։ Սա է ինտրիգը, որը հետաքրքրեց փորձագետներին։

– Նախկինում եղել են լարվածություններ, երբ ՀԱՊԿ-ն հասցեական հայտարարություն չի արել։ Եվ տեսակետ է հնչում՝ Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին, որովհետև մերժում է լինելու և ակնհայտ է դառնալու ՀԱՊԿ-ի՝ ոչ դաշնակից լինելը, բայց դրանից հետո կկորցնենք շուկայական գներով զենք ձեռք բերելու հնարավորությունը։ Ինչո՞ւ հայկական կողմը չդիմեց ՀԱՊԿ-ին՝ ռազմական աջակցության խնդրանքով։

– Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը տարիներ շարունակ եղել է հետևյալը, որ մեր ռազմական ներուժը պետք է լինի բավարար, որ դիմադրենք Ադրբեջանին, կարողանանք մեր շահերը պաշտպանել ռազմական կոնֆլիկտի դեպքում՝ մեր սեփական ներուժի հաշվին, իսկ Թուրքիայի հետ պատերազմի դեպքում ՀԱՊԿ-ն պետք է լինի այն գործիքը, որի շնորհիվ մենք ի վիճակի ենք կոմպենսացնել Թուրքիայից եկող ռազմական վտանգը։ Սա է եղել ռազմավարությունը, և այդ ռազմավարությունը մեծ հաշվով չի փոխվել։ Նոր ռազմավարությունը էապես չի տարբերվում նախորդից։ Բանաձևը մնացել է նույնը՝ մեր բանակի ներուժը պետք է բավարար լինի Ադրբեջանի վտանգը կոմպենսացնելու համար, իսկ Թուրքիայի հետ ի՞նչ, այդտեղ մենք այդ հարցի պատասխանը չունենք։

Թուրքիայի կողմից ռազմական սպառնալիքը կոմպենսացնելու համար ՀԱՊԿ-ն է, որն ունի Հայաստանը։ Հայաստանն ու Ռուսաստանը ստեղծեցին համատեղ ռազմական միավորում՝ զորախումբ, որը պետք է պաշտպանի հայ-թուրքական ուղղությունը։ Ռուսաստանը Գյումրիում ունի 4500 զինվոր, իսկ Հայաստանը ինչքա՞ն զինվոր ունի Թուրքիայի սահմանում, չունի զինվոր։ Թուրքիան կարող է 72 ժամում Հայաստանի սահմաններում կուտակել 60-70 հազար զինվոր, 200 տանկերով, 600 հետևակ միավորներով, մենք ի՞նչ կարող ենք անել։

Բացի ռուսական մի բրիգադայից՝ 72 ժամում պետք է հույս դնենք մոբիլիզացիայի վրա, ձևավորենք զորամաս, բայց այդ զորամասերը չեն ունենա անհրաժեշտ մարտական մակարդակ։ Մենք չունենք այն մոբիլիզացիոն գործող համակարգը, ինչպես Շվեյցարիայում, որ մոբիլիազացված զորամասերը լինեն մարտունակ։ Սա խնդիր է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան