Ինչո՞ւ հարց չի դրվում, ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը լքելու մասին. ԱԺ հանձնաժողովում ընթանում են «Ելք»-ի՝ ԵՏՄ-ն լքելու նախագծի քննարկումները

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մեկնարկել է ընդդիմադիր «Ելք» խմբակցության Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ) դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի քննարկումը:

«Ելք» խմբակցության հեղինակած այս նախագիծը  երկու ամիս առաջ ևս ներառվել էր արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստերի օրակարգ, սակայն չէր քնննարկվել հիմնական զեկուցող, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի բացակայության պատճառով:

Այսօր հարցի քննարկման ընթացքում հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը ընթերցեց իրենց ներկայացրած հայտարարության նախագիծը՝ ներկայացնելով այն վնասները, որոնք Հայաստանն ունեցել է ԵՏՄ-ին անդամակցելուց հետո:

«Բացի այն, որ մենք վնասներ ենք ունեցել, ԵՏՄ համաձայնագիրը չի գործում, քաղաքացիների դեպորտացիան դարձել է սովորական, ընդ որում՝ իրականացվում է կոպիտ խախտումներով»,- հայտարարեց Մարուքյանը՝ նշելով նաև, որ օր օրի տեղի ունեցող թանկացումները ոչ միայն իշխանության վատ կառավարման արդյունք են, այլև ԵՏՄ-ին անդամակցելու հետևանք:

Ընդդիմադիր պատգամավորը հորդորեց իրենց մոտեցմանը չհակադարձել ահաբեկման փաստարկներով. «Պետք չէ խորհրդարանի ամբիոնից նոր ահաբեկումներ անել, մեր ժողովուրդն առանց այն էլ ցեղասպանություն տեսած ժողովուրդ է, ահաբեկված է»:

Հիմնական զեկուցողից «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ հարց չի դրվում ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը լքելու մասին. «Ընդհանրապես էդ գիծը կտրելու,պահանջելու Հայաստանի իշխանություններից նոր բանակցություններ սկսել Ասոցացման համաձյանագրի համար»:

«Նախագծի հիմնավորումներ բաժնում գոյություն ունի «Այլընտրանք» բաժին, որտեղ կա Ասոցացման համաձայնագիրը ավարտին հասցնելու տեսլական: Մենք ջատագովներն ենք Ասոցացման համաձայնագրի,այսինքն՝ այլընտրանքը ներկայացված է»,- պատասխանեց Էդմոն Մարուքյանը:

Ինչ վերաբերում է ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը լքելու պահանջին, պատգամավորը պարզաբանեց՝ Հայաստանն այս պահին չունի այլ անվտանգային մարմնի անդամակցելու օրակարգ, երբ ունենան, այն ժամանակ էլ նշված կառույցները լքելու հարցին ևս կանդրադառնան:

Արարատ Զուրաբյանն, այնուամենայնիվ, շարունակեց. «Այս կառույցներից մեկից դուրս գալու արձագանքը նույն հարթության մեջ է դիտարկվելու, պետք է իրոք ունենալ այլընտրանք նոր այդպիսի հարց բարձրացնել, որովհետև հակառակ դեպքում դիտարկվելու է որպես Հայաստանի հեռացում»:

Այս պահին քննարկումը շարունակվում է:

Մանրամասներն՝ ավելի ուշ:

Շողիկ Գալստյան