Ադրբեջանական զինուժի 30 միլիոն դոլարանոց կորուստը. ինչ կարողություններ ունի խոցված ԱԹՍ-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
Բոլորը

Հայաստանի Զինված ուժերն այսօր ադրբեջանական «Hermes-900» անօդաչու թռչող սարք է խոսել։ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է անօդաչուի խոցման տեսանյութը։

 

Ռազմական փորձագետները հայկական զինուժի մարտական այս գործողությունն աննախադեպ են համարում։ Աշխարհում առաջին անգամ է «Hermes 900» տեսակի անօդաչու թռչող սարք խոցվում:

 

«Hermes 900»-ը 30 մլն դոլար արժողությամբ մարտավարական խոշոր անօդաչու է։ Համացանցի բաց աղբյուրներից տեղեկանում ենք, որ այն արտադրում է իսրայելական Elbit systems ընկերությունը:

 

«Ռազմինֆո»-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում դրանք տեղակայված են խորը թիկունքում և գտնվում են այդ երկրի պետական սահմանապահ ծառայության, այլ ոչ թե բանակի հաշվեկշռում։

 

Ըստ փորձագետների՝ այս անօդաչու սարքի կիրառումը վկայում է, որ սահմանին ընթացող գործողություններում, Ադրբեջանի բանակից բացի, ներգրավված է նաև պետական սահմանապահ ծառայությունը:

Ֆեյսբուքի հայկական տիրույթում հրապարակվել է նաև ադրբեջանական «Hermes-900»-ի՝ արբանյակից արված լուսանկարը։ Այն կայանված է Սանղաչալի ավիաբազայի թռիչքուղու վրա:

 

Միջազգային մամուլում հրապարակումներ կան այն մասին, որ 2016 թվականին Իսրայելն Ադրբեջանին 15 «Hermes 900» անօդաչու է մատակարարել։

 

«Hermes 900»-ը նախատեսված է վերահսկողության, ավիապարեկային ծառայության և հետախուզության համար։ Անհրաժեշտության դեպքում, անօդաչուն կարելի է համալրել հարվածային համալիրներով։ Սարքը թռիչքներ է իրականացնում մինչև 9․000 մետր բարձրության վրա և կարող է մինչև 350 կգ քաշով բեռ կրել։

 

Ի դեպ, «Hermes 900»-ից զատ՝ ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը ևս խոսցվել է: Այսօր կեսօրին ադրբեջանական տանկի ոչնչացման կադրերը նույնպես հրապարակվել են Հայաստանի ՊՆ-ի կողմից: Այն որակվել է որպես պատժիչ գործողություն:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նարեկ Կիրակոսյան