Ազգ կա, բանակ՝ նույնպես, իսկ հայեցակարգ չկա ու չի լինի. ՊՆ պարզաբանումը

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Ամիսներ շարունակ տարբեր հարթակներից ներկայացվող Ազգ-բանակ հայեցակարգը, որի հիման վրա կարևոր օրենսդրական փոփոխություններ են իրականացվում, այդպես էլ գրավոր փաստաթղթի տեսք չի ստանում:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Factor.am-ը հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով մեզ տրամադրել «Ազգ-բանակ» հայեցակարգը: ՊՆ-ից խոստացան պատասխանել 30 օրում, պարզաբանելով, թե՝ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Արդեն այն ժամանակ հասկանալի էր, որ հայեցակարգ գոյություն չունի, ինչը և հաստատվեց՝ նոյեմբերի 23-ին ստացված պատասխանում: «Ազգ-բանակ հայեցակարգը հաստատված չէ որևէ իրավական ակտով և որպես այդպիսին հանդիսանում է գաղափարախոսություն՝ ներառելով ծրագրային միջոցառումների համախումբ: Այդպիսիք են «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը, որոնք առանձին դրույթներով ամրագրվել են ՀՀ ԱԺ կողմից ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում» ,- լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում՝ ասված էր ՊՆ պատասխանում:

Փաստորեն, այն, ինչը պետք է ողջ հայությանը միավորի բանակի շուրջ, ընդամենը պաշտպանության նախարարի բանավոր գաղափարախոսությունն է, իսկ հայեցակարգ չկա ու չի լինի:

Այսպիսով՝ Հայաստանի կառավարման բարձր մակարդակում արդեն սովորություն է դառնում չեղած բաների մասին բարձրագոչ ելույթներ ունենալը, ու այդ չեղած բաների շարքում տեղավորվեց «Ազգ-բանակ» հայեցակարգը, որի շուրջ կառավարությունը մտադիր է կենտրոնացնել Հայաստանի ու դրսի հայության ֆինանսական, մտավոր ու ֆիզիկական ուժը: 10 մլն մարդու պոտենցիալը մղել չեղած բանի շուրջ, որի գաղափարը ծնողների համար ևս այնքան մակերեսային է, որ թղթին անգամ չեն ուզում հանձնել:

Մեզ համար միայն մեկ չպարզաբանված հարց է մնում. «Ձեր պահանջած փաստաթուղթը գոյություն չունի» նախադասությունը գրելու համար, որը լայն ձևակերպումներով՝ կազմել է 10 տող, ՊՆ-ի ինչի՞ն էր պետք 30 օր լրացուցիչ ժամանակը:

Սևակ Հակոբյան