ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նոր դռներ է բացում, բայց կարևոր է, որ այն լավագույնս կյանքի կոչենք. Սվիտալսկի

Լուրեր

22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
Բոլորը

ԵՄ պատվիրակության  ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին լիահույս է՝ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը նոր որակ  կհաղորդի ՀՀ-ԵՄ հարաբերություններին: 

«Ես և իմ գործընկերները պատրաստ ենք մեր ջանքերը գործի դնել, որպեսզի համաձայնագիրն իրականություն դառնա։ Այս համաձայնագիրը շատ կարևոր է, այն նոր դռներ է բացում, բայց ամենակարևորն այն է, որ այն լավագույնս կյանքի կոչվի։ Այնպես որ, հիմա բոլորս կենտրոնացած աշխատում ենք, որպեսզի այն իրականություն դառնա։ Պատրաստում ենք պայմանագիրը կյանքի կոչելու համար անհրաժեշտ հիմքը, լավ կապեր ենք հաստատում ՀՀ գործընկերների հետ։ Հիմա աշխատելու ժամանակն է, ոչ թե ընդմիջում վերցնելու, պետք է ավելի ինտենսիվ դարձնենք մեր աշխատանքը, որպեսզի ավելի տեսանելի լինի սովորական հայաստանցու տեսանկյունից։ Սա անում ենք սովորական հայաստանցու համար։ Իհարկե, դիվանագետներն են բանակցել այս փաստաթուղթը, բայց այն հասարակ քաղաքացիների համար է»,-  «Մեդիա կենտրոնում» «Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագիր. երկկողմանի շահ և ընդլայնված համագործակցություն» թեմայով քննարկմանն ասաց Եվրամիության ղեկավարը:

Լրագրողի հարցին՝ եթե Հայաստանն իր հանձնառությունները թերի կատարի, որո՞նք են մեխանիզմները, որոնց միջոցով ԵՄ-ն փորձելու է վերահսկել այդ պարտավորությունների կատարման գործընթացը, դեսպանը պատասխանեց. «Համաձայնագիրը համագործակցային բնույթի է, սա նշանակում է, որ այն մեր համատեղ ջանքերի ու պարտականությունների մասին է։ Երկու կողմ ունի համաձայնագիրը, երկուսն էլ հանձնառություն են վերցրել՝ ինտենսիվացնել իրենց հարաբերությունները։ Այստեղ տարբեր ոլորտների մասին խոսք կա, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների, դեմոկրատիայի, և սա շատ կարևոր է, որովհետև այսպես մենք միատեղում ենք մեր ջանքերը։ ԵՄ-ն քաջալերում է, աջակցում է, բայց երբեք ոչինչ չի պարտադրում, այնպես որ, այս գեղեցիկ համագործակցության մասին համաձայնագրի վերաբերյալ կարող ենք ասել, որ մենք հանձնառու ենք կատարել ավելին և վստահ ենք, որ լավ ոգով կկատարվեն այդ հանձնարարականները: Հարկ չեմ համարում խոսել ձախողումների մասին, որովհետև շատ լավատես եմ, որ այս համաձայնագիրը նոր որակ կբերի մեր հարաբերություններին։ Ես միշտ եմ լավատես եղել, նաև մի քանի ամիս առաջ, որ սա այս տարի իրականություն կդառնա։ Նաև շատ լավատես եմ դրա իրագործման առումով, սա երկկողմանի համաձայնագիր է, և վստահ եմ, որ հաջողության կհասնենք»։

Ինչ վերաբերում է հարցին, թե ով, ի վերջո, 2013 թվականին հրաժարվեց Ասոցացման համաձայնագրի ստորագրումից, դեսպանը հորդորեց նայել ապագային:

 «Չեմ կարծում, որ ժամանակն է անցյալին նայելու և կրկնելու այն զգացմունքները, որ կային 2013թվականին։ Հիմա մենք հստակ գիտենք, որ սա շատ կարևոր համաձայնագիր է, և տարբերվում է Ասոցացման համաձայնագրից։ Սա Ասոցացման համաձայնագիր չէ, բայց ԵՄ-ն միշտ նաև առաջնորդվում է իր գործընկերների մղումներով։ Այնպես որ, սխալ է խոսել այն մասին, թե ԵՄ-ն ինչ-որ բան է պարտադրում։ Ճիշտ կլիներ խոսել դրա մասին, եթե այս համաձայնագիրը նման լիներ 2013 թվականի բանակցված համաձայնագրին։

Այդ դեպքում քննադատություն կընդունեի ԵՄ-ի հասցեին, բայց սա այլ համաձայնագիր է, և բացատրվում է, որ հաշվի են առնվում ՀՀ հանձնառություններն ու պարտավորություններն այլ միությունների նկատմամբ։ Բայց անցյալում երկու կողմն էլ պատրաստակամ են եղել նոր համաձայնագիր ունենալու, որը չի խանգարի այլ պարտավորություններին։ Ես հավատում եմ, որ այս համաձայնագիրն արտացոլում է այս պահին եղած բոլոր հնարավորությունները։ Եկեք առավելագույնս քաղենք այս համաձայնագրից, որովհետև այն լավ և հավակնոտ համաձայնագիր է»,- պատասխանեց դեսպանը:

Հիշեցնենք՝ Բրյուսելում նոյեմբերի 24-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: