Լոս Անջելեսի առևտրի պալատը չեղարկել է  թուրքական բիզնես ֆորումը՝  Փոլ Գրեգորյանի բարձրացրած մտահոգության պատճառով

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լոս Անջելեսի առևտրի պալատը չեղարկել է մայիսի 25-ին կայանալիք «Լոս Անջելես-Թուրքիա բիզնես ֆորումը»․ գրում է asbarez.com-ը՝ մանրամասնելով, որ այն միտված էր զարգացնելու Լոս Անջելեսի և Թուրքիայի միջև գործարար կապերը։

Համաժողովը չեղարկվել է ի պատասխան Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրեգորյանի բարձրաձայնած մտահոգության՝ կապված Վաշինգտոնում անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից խաղաղ ցուցարարների վրա հարձակման հետ։ Հարձակումը դատապարտել էին և՛ հանրապետականները, և՛ դեմոկրատները, իսկ սենատոր Ջոն Մաքքեյնը Պետքարտուղարությանը պարզապես կոչ էր արել վտարել Թուրքիայի դեսպանին Միացյալ Նահանգներից։

Փոլ Գրեգորյանը ողջունել էր Լոս Անջելեսի առևտրի պալատի որոշումը․ «Ես շնորհակալություն եմ հայտնում Լոս Անջելեսի առևտրի պալատին՝ իմ դիմումին պատասխանելու և «Լոս Անջելես-Թուրքիա բիզնես ֆորումը» չեղարկելու համար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ԱՄՆ այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների վրա  հարձակում էր գործել  էրդողանամետ խումբը:

«Այդ տեսակ բռնություն ԱՄՆ-ի մայրաքաղաքում երբեք չէիք կարող ակնկալել։ Նմանատիպ բռնություն  հատուկ է միայն Էրդողանի Թուրքիային կամ մեկ այլ բռնապետության»,- ասել էր ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ հավելելով․ «Սա անհանդուրժողականության այն տեսակն է, որ հատուկ է միայն Թուրքիան և այժմ էլ ներմուծվել է  Միացյալ Նահանգներ»։