Վարչապետի հանձնարարականը՝ թվային օրակարգի մշակման ընթացքի վերաբերյալ

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ թվային օրակարգի մշակման ընթացքի և 2018 թվականի գործողությունների իրականացմանը:

«Նախկինում անդրադարձել էինք թվային օրակարգի կարևորության և այդ ոլորտում կառավարության համակարգված քաղաքականության իրականացման հարցին: Նշվածի համատեսքստում ավարտին են հասցվում Հայաստանի թվային օրակարգ 20-30 թթ երակարաժամկետ ռազմավարության աշխատանքները: Միաժամանակ անհրաժեշտ է երկարաժամկետ ռազմավարական ծրագրին զուգահեռ իրականացնել կարճաժամկետ կոնկրետ ծրագրերի մշակման և դրանց իրագործման աշխատանքները, հատկապես այն ոլորտներում որտեղ թվայնացման գործընթացի իրականացումն անհրաժեշտ է՝ չնայած բոլոր ոլորտներում էլ կարևոր է»,- ասաց Կառավարության ղեկավարը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետ Կարապետյանը հանրապետական գործադիր մարմնի ղեկավարներին հանձնարարեց եռօրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ ոլորտների թվայնացման փոխակերպումը համակարգող պատասխանատու բարձրաստիճան պաշտոնատար անձանց թեկնածությունը:

«Երկրորդ՝ երկուշաբաթյա ընթացքում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թվականի թվային փոխակերպման գործողությունների ծրագրի վերաբերյալ առաջարկություններ՝ թվային Հայաստան հիմնադրամի կարծիքը ստանալու համար»,- հանձնարարեց Կարեն Կարապետյանը: