Իրանում կորոնավիրուսի 2.449 նոր դեպք և 113 մահ է արձանագրվել․ վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 190 հազարի
Քաղաքականություն
15.06.2020 | 14:42Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 189.786-ի: Այս մասին հայտնել է ԻԻՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Սիմա Սադաթ Լարին, գրում է ԻՌՆԱ-ն:
«Մեկ օրում կորոնավիրուսով վարակի 2.449 նոր դեպք է արձանագրվել: Վարակվածների ընդհանուր թիվը, այսպիսով, 189.786 է»,- ասել է նա:
Մեկ օրում Իրանում 113 մահ է արձանագրվել, արդյունքում այս երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 8.950-ի:
Միաժամանակ, մինչ օրս 150.590 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: