Արցախի խորհրդարանում շարունակվում են 2018թ.-ի պետական բյուջեի քննարկումները

Լուրեր

12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
Բոլորը

Նոյեմբերի 21-ին ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, Արամ Գրիգորյանի և Ռուսլան Իսրայելյանի նախագահությամբ, քննարկվել է «ԱՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը: Քննարկմանը մասնակցել են ԱՀ ԱԺ պատգամավորներ, նախարարներ, ոլորտների պատասխանատուներ: Ներկայացնելով աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման ոլորտին 2018թ.-ին հատկացվելիք գումարը՝ նախարար Սամվել Ավանեսյանը տեղեկացրել է, որ այն կկազմի 22 մլդ 826մլն 600 հազ դրամ, ինչը 2017թ.ի հաստատված պետական բյուջեի ծախսերի նկատմամբ ավել է 1 մլդ 32մլն դրամով:

 

Պատգամավորները նախարարին են առաջադրել սոցիալապես անապահով ընտանիքներին տրվող օժանդակությանը, հաշմանդամություն ունեցողների աշխատանքի ապահովմանը, երիտասարդ ընտանիքներին բնակարանաշինության համար տրվող ֆինանսական աջակցությանը և այլ խնդիրների վերաբերյալ հացեր և առաջարկություններ: Առողջապահության ոլորտին, համաձայն նախարար Կարինե Աթայաի ներկայացման, գալիք տարի պետական բյուջեից կտրամադրվի 6 մլրդ 151,8 մլն դրամ: Ավելացումը 2017թ.-ի նկատմամբ կկազմի 155,3 մլն դրամ: Նախարարի խոսքով՝ ավելացումը պայմանավորված է Հանրապետական ԲԿ-ում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի սարքի, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր գործիքային սարքի շահագործմամբ և առողջական որոշակի խնդիրներ ունեցող երեխաների խնամքի ծառայության նոր ծրագրի ներդրմամբ:

 

Պատգամավորները հնչեցրել են հանրապետությունում դեղորայքի գներին, ապահովագրական համակարգի ներդրմանը, քաղաքացու կողմից՝ տեղամասային բժշկի ընտրությանը, պետական պատվերի շրջանակում իրականացվելիք ծրագրերին, մասնագետների պատրաստվածությանը վերաբերող հարցեր: Ներկայացված նախագծի վերաբերյալ պարզաբանումներ է տվել նաև ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: ԱԺ հանձնաժողովային քննարկումները վաղը՝ նոյեմբերի 22-ին, կշարունակվեն ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովներում՝ դռնփակ ռեժիմով: