Տեսչական բարեփոխման զոհերը բողոքում են, կառավարությունը սոցիալական հետևանքների մասին չի մտածում

Լուրեր

12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
Բոլորը

 Տեսչությունների վերակազմավորման գործընթացը սկսելիս կառավարությունը հայտարարում էր, որ սեպտեմբերին արդեն ունենալու ենք ձևավորված տեսչական մարմիններ։ Օգոստոսի վերջին ավարտվեց երեքի ձևավորումը։ Այս պահին ձևավորված է նաև չորրորդը՝ կրթության տեսչական մարմինը, որը դեռ ղեկավար չունի։ 18 տեսչությունների փոխարեն լինելու է 6 տեսչական մարմին։ Գործընթացը ցավոտ է հատկապես առողջապահության նախկին տեսչությունում։ Այն ներկայացված էր Հայաստանի բոլոր մարզերում։ Նախկին աշխատողները վստահեցնում են, որ նորաստեղծ տեսչական մարմնում նախկին 400-ից ավելի հաստիքներից մնացել են ընդամենը 200-ը։

Քաղծառայության մասին օրենքով, քաղծառայողներն անցնում են կադրային կարճաժամկետ ռեզերվ՝ հետագայում աշխատանքային առաջարկներ ստանալու ակնկալիքով։ Մյուսներին աշխատանքից ազատել են առանց որևէ երաշխիքի։

Factor.am-ի հետ կապ հաստատեցին առողջապահության նախկին տեսչության մի խումբ մասնագետներ։ Նրանք արդեն 3 ամիս է, պարապուրդում են։ «Մեզ ոչ մի առաջարկ չի եղել։ Քաղծառայողները հույս ունեն, որ կտեղավորվեն, իսկ մենք օդում ենք»,- փոխանցեց մասնագիտությամբ համաճարակաբան նախկին աշխատակիցը։ Նա և մյուսները դեռ հույս ունեն, որ աշխատանք կունենան նոր մարմնում և իրենց անունները խնդրեցին չնշել։ Մեր զրուցակիցները հիշում են, թե ինչպես համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնը 2013 թվականին «բարեփոխեցին»՝ մի մասը միացնելով առողջապահության տեսչության հետ, մյուսի հիման վրա ստեղծեցին հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն։

«Այս բարեփոխման արդյունքում կենտրոնի երևանյան գրասենյակում մնաց 11 աշխատող։ Մենք և տեսչությունը միևնույն գործառույթներն էինք կատարում։ Օրինակ, դպրոցական ինֆեկցիաների դեպքում, տուբերկուլյոզի հետ կապված համաճարակաբանական հետազոտությունների ժամանակ և տեսչությունից, և կենտրոնից զանգում էինք հիվանդներին, այնքան էինք անհանգստացնում, որ հիվանդն էլ չէր ուզում պատասխաներ։ Երեք տարի 9 ամիս սպասեցինք, որ մեկը ղեկավարներից կնստի, տարանջատում կանի, թե ով ինչով պետք է զբաղվի։ Չարեցին։ Այդ բարեփոխումը չմարսած՝ հիմա նորից լուծարվում ենք», – ներկայացրեց մեր վրդովված զրուցակիցը։

Տեսչության նախկին աշխատակիցների ներկայացմամբ՝ Երևան քաղաքը մինչև բարեփոխումները սպասարկում էին 60 համաճարակաբաններ, հետո մնացին 11-ը, ինչը քիչ էր։ «Հիմա 5 հոգի են ուզում թողնել, և դեռ ստուգումներ չեն եղել։ Երբ ստուգումներ էինք կատարում, անգամ 11 հոգով չէինք հասցնում։ Հիմա 5 հոգին ո՞նց է աշխատելու։ Համաճարակաբանությունը հետին պլան է մղվել», – նշեց լուծարված տեսչության մասնագետը։

Տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Հայկ Այվազյանը չի ցանկանում խորանալ բարեփոխումների սոցիալական ասպեկտի մեջ։ Պատասխանելով Factor.am-ի հարցերին, նա ասաց, որ չի ուսումնասիրել, թե քանի մարդ է կրճատվել, քանիսին են աշխատանքային առաջարկներ արել և ինչ սոցիալական հետևանք է ունեցել գործընթացը. «Անկեղծ ասած, մեր առջև տենց խնդիր դրված չի։ Բնականաբար, սա օպտիմալացման ծրագիր էր և սոցիալական հարց չէր լուծում։ Որոշ տեսչություններ միավորվել են, որոշները լուծարվել են։ Մենք հաշվարկներ չենք արել։ Բայց հիմնականում որպես սկզբունք ընդունվել է այն, որ այդ մարդկանցից շատերը պետք է աշխատեն նոր մարմիններում։ Այդպես էլ եղել է»։

Մեր դիտարկմանը, թե համաճարակաբանները դժգոհում են, ասում են, որ Երևանում և մարզերում համաճարակաբանների պակաս է լինելու, քանի որ մայրաքաղաքին 60 մասնագետ է պետք՝ տեսչական բարեփոխումների խմբի ղեկավարը պատասխանեց. «Դե, եթե իրենք վերլուծություն բերեն, թե այդ 60 համաճարակաբաններից ով ինչ գործ էր անում, ինչքանով էին ծածկում, կարող է նստենք, քննարկենք ու գուցե և որոշենք, որ այսօրվա քանակը քիչ է։ Իսկ այդպես, օդում ասած գնահատականները չեմ ուզում մեկնաբանել»։

Factor.am-ի հետ զրույցում տեսչական բարեփոխումների խմբի ղեկավարը նաև նշեց, որ այս պահի դրությամբ բնապահպանական և ընդերքի, առողջապահական, կրթության, շուկայի վերահսկողության տեսչական մարմինները արդեն կազմավորվել են, երկուսը՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության և սննդի անվտանգության տեսչական մարմինները դեռ կազմավորման փուլում են։ Հայկ Այվազյանը վստահեցրեց, որ գործընթացի վերջնաժամկետը՝ 2018 թ. 8 հունվարի, չի խախտվելու։

Սյուզան Սիմոնյան