Մեզ մոտ վաղուց ձայն չեն հաշվում, ինչ կգրի ԿԸՀ-ն, այն էլ կփորձեն «վաճառել» հասարակությանն ու միջազգային հանրությանը․ բելառուս իրավապաշտպան

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Բելառուսի նախագահի այլընտրանքային թեկնածուների օգտին ստորագրահավաքի մասնակիցներին մեղադրել են զանգվածային ակցիաներ անցկացնելու մասին օրենքը խախտելու համար, ինչը հակասում է Ընտրական օրենսգրքին, քանի որ ընտրությունների ժամանակ քաղաքացիներն իրավունք ունեն մասնակցել ստորագրահավաքների։ Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով ձերբակալված ակտիվիստների գործերով նախօրեին կայացված դատական վճիռներին՝ ասաց բելառուսական «Գարուն» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ալես Բելյացկին։

«Չնայած դրան՝ կիրակի Մինսկում և Գոմելում մի քանի տասնյակ ձերբակալություններ տեղի ունեցան, երեկ էլ կայացան դատական նիստերը։ Ակտիվիստների մեծ մասը վարչական կալանքի ենթարկվեց և հիմա ժամանակավոր պահման մեկուսարաններում է, մի մասն էլ՝ տուգանքի։ Վարչական այս գործերով ոչ մի նոր բան չտեսանք։ Այս պրակտիկան ամոթալի է, կարծում եմ՝ այն նաև Բելառուսի միջազգային պարտավորությունների խախտում է»,- նշեց իրավապաշտպանը։

Բելյացին հիշեցրեց, որ մի քանի օր առաջ էլ ձերբակալվել են ընդդիմադիր թեկնածուներից Սվետլանա Տիխանովսկու նախաձեռնող խմբի անդամները, ինչպես նաև թեկնածուի ամուսինը՝ բլոգեր Սերգեյ Տիխանովսկին։ Երեկ նրանց մեղադրանք է առաջադրվել։

«9 անձի զանգվածային անկարգությունների մասնակցելու մեղադրանք է առաջադրվել, որը վերաբերում է Գրոդնոյում ստորագրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպին։ Սա վրդովեցնող է, քանի որ իրականում այնտեղ տեղի է ունեցել ոչ թե զանգվածային անկարգություն, այլ շատ պարզ սադրանք։ Մինսկում բնակվող մի կին, չգիտես ինչու՝ Գրոդնոյում սադրել է նախաձեռնող խմբի անդամներին, ինչպես նաև Սերգեյ Տիխանովսկուն։ Նրանք փորձել են հեռու մնալ կնոջից, սակայն ոստիկանությունը միջամտել է, վեճ է սկսվել երկու ոստիկանի հետ։ Նրանցից մեկը թատերական ընկել է, այդ ամենը նկարահանվել է։ Կադրերում երևում է, որ ստորագրահավաքի մասնակիցների կողմից ոչ մի բռնություն չի եղել»,- պատմեց Ալես Բելյացկին՝ նշելով, որ կինը, ամենայն հավանականությամբ, գործել է իշխանությունների ցուցումով։

Նշենք, որ բելառուսական իրավապաշտպան հանրությունը Սերգեյ Տիխանովսկուն քաղբանտարկյալ է ճանաչել։ Բելյացկին ասաց՝ այս քրգործով մյուս ակտիվիստներին նույնպես քաղբանտարկյալ են ճանաչելու։

Նա հավելեց նաև, որ իրավիճակը երկրում բավական լարված է, իսկ իշխանություններն ամեն ինչ անում են՝ հասարակության դժգոհությունը ճնշելու համար։

«Հասարակությունը տարբեր քաղաքներում մասնակցում է ստորագրահավաքի ակցիաներին՝ այդ կերպ դժգոհություն հայտնելով, որ Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն վեցերորդ անգամ անընդմեջ մասնակցում է նախագահական ընտրությունների։ Ակնհայտ է, որ հանրությունը չի ցանկանում դա և խաղաղ միջոցներ է փնտրում՝ իր բողոքը հայտնելու համար։ Բայց հաշվի առնելով, որ մեզ մոտ 2000 թվականից ի վեր բոլոր ընտրությունները կեղծվել են, ոչ մի կասկած չկա, որ հիմա էլ իշխանությունները կփորձեն կեղծել դրանց արդյունքները։ Առայժմ հայտնի չէ, թե մարդիկ ինչպես կարձագանքեն։ Դա պարզ կլինի քվեարկության օրը»,- նշեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով ընտրական գործընթացից և օգոստոսի 9-ի քվեարկության արդյունքներից ակնկալիքների մասին հարցին՝ Ալես Բելյացկին ասաց՝ Բելառուսում վաղուց ոչ ոք ձայներ չի հաշվում։

«Այդ պատճառով ինչ կգրի ԿԸՀ-ն, որն ամբողջությամբ վերահսկվում է իշխանությունների կողմից, այն էլ կփորձեն «վաճառել» ինչպես միջազգային հանրությանը, այնպես էլ բելառուսական հասարակությանը։ Լուկաշենկոյի համար մականուն են ընտրել՝ «Սաշա 3 տոկոս», և այն ակտիվորեն տարածվում է սոցցանցերում։ Սա խոսում է գործող նախագահի  ցածր վարկանիշի մասին, բայց դա ոչ մի նշանակություն չունի։ Մեզ մոտ արդեն դադարել են հաշվել քվեները, ԿԸՀ-ն գրում է այն, ինչ ասում են»,- ասաց նա։

Իրավապաշտպանի խոսքով՝ ձայների հաշվարկի գործընթացը երկրում թափանցիկ չէ, որպեսզի դիտորդները կարողանան հասկանալ՝ ինչ է կատարվում։

«Հաշվարկի ժամանակ լիարժեք կեղծարարություն է տեղի ունենում, այդ պատճառով իրական թվերը ոչ ոք չի տեսնի։ Սերգեյ Տիխանովսկին քաղաքացիներին կոչ արեց գնալ ընտրատեղամասեր, այդպիսով հանրային վերահսկողություն իրականացնել։ Իշխանությունները դրանում վտանգ տեսան և ձերբակալեցին նրան։ Արդյունքում Սերգեյ Տիխանովսկին մինչև ընտրարշավի ավարտը բանտում կլինի»,- նշեց նա։

Ալես Բելյացկին նաև ընդգծեց, որ վերջին 25 տարիներին Բելառուսում կայացած ընտրությունները միջազգային հանրությունը չի ճանաչել։ «Դրանք ճանաչել են միայն ԱՊՀ դիտորդները, իսկ ԱՊՀ դիտորդական առաքելությունը սատարում է ավտորիտար ռեժիմները, ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Բելառուսում, նույն բանն է»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Թամարա Հակոբյան