Հանրային վերահսկողություն ու իրազեկման մակարդակի բարձրացում․ Շիրակի մարզում  ձևավորվել է «Հակահամաճարակային հանրային օպերատիվ շտաբ»

Լուրեր

17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:59
175 հայց՝ 1,7 մլրդ դոլարի ընդհանուր հայցագնով․ Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը
17.09.2026 | 17:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը
17.09.2026 | 17:52
ԱՄՆ-ն Իրանում ռազմական հանցագործություններ է իրականացրել, իսկ Թեհրանը՝ մարդկության դեմ հանցագործություններ․ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն
17.09.2026 | 17:45
«Փաթթած ունեմ ձեզ էլ, 1-02-ն էլ»․ ըստ քաղաքացու՝ ոստիկաններն իրեն խոշտանգել են, կնոջը՝ կոպտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:33
Հովհաննես Համբարձումյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում
17.09.2026 | 17:17
Ասել էիք` Հայաստանով մեկ կտրելու եք ՔՊ-ի թևերը, ինչո՞ւ Թումանյանում թեկնածու չեք առաջադրել. հարց Տիգրան Աբրահամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:15
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը
17.09.2026 | 17:10
Նարեկ Կարապետյանի հետ ինձ ծանոթացրել է իմ լավ ընկեր Էդմոն Մարուքյանը․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:01
Ռուբեն Ռուբինյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
17.09.2026 | 16:50
Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ կմնան մինչև 2027 թվականի հունվարի 2-ը․ COVID-19-ի կարանտինային ռեժիմը կրկին երկարացվել է
17.09.2026 | 16:39
Դուք պետք է չլինեք ԿԸՀ նախագահ, վառ արտահայտում եք հավասարակշռության բացակայությունը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 16:28
Կրեմլը կարծում է, որ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի «դժոխային պատժամիջոցները» կբարդացնեն Ուկրաինայում կարգավորումը
17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
Բոլորը

Շիրակի մարզում և, ընդհանրապես, Հայաստանում կորոնավիրոսային իրավիճակի բարեհաջող հանգուցալուծման համար այս օրերին շատ կարևոր է հասարակության բոլոր շերտերի միասնությունն ու հակահամաճարակային կանոնների համընդհանուր պահպանումը։

Շիրակում հասարակության իրազեկման մակարդակի բարձրացման, հասարակության ու պատկան մարմինների միջև առավել արդյունավետ կապի հաստատման ու այլ հարցերով պետական մարմիններին իր աջակցությունը կցուցաբերի Շիրակի մարզի «Հակահամաճարակային հանրային օպերատիվ շտաբը»։ Այսօր տեղի ունեցավ շտաբի նախաձեռնող թիմի առցանց հանդիպումը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ։

«Հակահամաճարակային հանրային օպերատիվ շտաբի» նախաձեռնող թիմի անդամները ներկայացրին կորոնավիրուսային իրավիճակի հետ կապված իրենց մտահոգություններն ու  մի շարք առաջարկներ՝ կարևորելով հանրության բոլոր շերտերի մասնակցությունը։

«Նախաձեռնության հիմնական նպատակը հակահամաճարակային որոշակի վերահսկողության գործընթացն է։ Իրավիճակը գնալով բարդանում է, պարետատունը կամ Կառավարությունը խնդիրներ են դրել իրենց առջև, որ հնարավորինս շուտ կարողանանք իրավիճակը բարելավել և հնարավորինս քիչ կորուստներով։ Ռեսուրսների առումով մենք հասկացանք, որ պատասխանատվությունը միայն թողնել Կառավարության վրա՝ այնքան էլ ճիշտ մոտեցում չէ, հանրությունը ևս շատ անելիք ունի՝ սկսած իրազեկման խնդիրներից մինչև իրավիճակը հետազոտելն ու դրանով օգտակար լինելը»,-  ասաց նախաձեռնության անդամ Ղարիբ Հարությունյանը։

Նախաձեռնող խմբի գործունեության հիմնական ուղղություններն են՝ hետազոտություններ, իրավիճակի վերլուծություն ու գնահատում, արագ արձագանքման գործողություններ, պարետատան, պետական կառավարման, մարզային ու տեղական իշխանությունների ու այլ կառույցների հետ աշխատանք։

«Մեր խմբում կան սոցիոլոգներ, հետազոտողներ, ովքեր պատրաստակամ են օպերատիվ հետազոտություններ անել, հասկանալ հանրային տրամադրվածությունը խնդրի նկատմամբ։ Ասենք՝ ինչո՞ւ չեն ուզում ենթարկվել պարետի որոշումներին, ի՞նչն է անհանգստացնում և նման այլ հարցեր։ Կարևոր են նաև արագ արձագանքման գործողությունները։ Նախատեսվում են նաև հանրային իրազեկման ակցիաներ՝ և՛ համացանցում, և՛ քաղաքներում, գյուղերում, որպեսզի խնդրի մասին հնարավորինս շատ մարդ իրազեկվի»,- ասաց Ղարիբ Հարությունյանը։

Բանախոսները նշեցին, որ հանրային վերահոսկողությունը շատ կարևոր է՝ ի լրումն պետության կողմից ձեռնարկվող տարբեր միջոցառումների։

«Ներկայում պատրաստել ենք առցանց հարցումներ, որ հասկանանք քաղաքացիների դիրոքորոշումը այս կամ այն կանոնի ենթարկվելու չափի, այդ կանոնը չպահպանելու, դրա պատճառների մասին, նաև քաղաքացու ակնկալիքները տեղական ու կենտրոնական իշխանություններից։ Մյուսը՝ կարևոր է ուսումնասիրել միջազգային պրակտիկան, ինչպես են հանրային վերահսկողության գործիքակազմերն օգտագործվել, որ աջակից լինեն պետությանը»,- ասաց նախաձեռնության մեկ այլ մասնակից Գայանե Հովակիմյանը։

Ի դեպ, Շիրակի մարզի «Հակահամաճարակային հանրային օպերատիվ շտաբին» միացել են նաև Երևանից ու Հայաստանի տարբեր համայնքներից մասնագետներ։ Առցանց հանդիպման ընթացքում բանախոսները կարևորեցին նաև ՏԻՄ ակտիվ մասնակցությունը իրազեկման ու վերահսկողական աշխատանքներում, ինչն այս պահին այնքան էլ նկատելի չէ։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման մասնակիցներին։

«Այս փուլում շատ կարևոր է հանրության համախմբվածությունը։ Ուրախ եմ, որ նման նախաձեռնությամբ եք հանդես գալիս։ Փորձը ցույց տվեց, որ համախմբվելով՝ բավական լուրջ խնդիրներ մինչ այժմ լուծեցինք, նկատի ունեմ «Պարենային շտապօգնությունը»։ Իսկ այս փուլում պետք է համախմբվենք մի կարևոր գաղափարի շուրջ, որ նախանշված կանոնները պահպանենք և կարողանանք խուսափել վիրուսի տարածումից»,- ասաց Շիրակի մարզպետը։

Նախաձեռնության անդամները նշեցին, որ հանրային օպերատիվ շտաբի այս մոդելը կարող է կիրառվել նաև մյուս մարզերում։

Էմմա Չոբանյան