Կորոնավիրուսային հարցի թաքնված կոնտեքստները և շերտերը. Նիկոլ Փաշինյան․ ՈՒՂԻՂ

Լուրեր

12.09.2026 | 18:21
Տավուշում հայտնաբերվել է շուրջ 1,5 խմ ապօրինի տեղափոխվող վառելափայտ
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
Բոլորը

«Երբ մեր ընտանիքը հաղթահարի կորոնավիրուսը, թեստը լինի բացասական, մեր կյանքն ամբողջությամբ կփոխվի, մտավախություն այլևս չենք ունենա շփվել մեր ընկերների, հարազատների հետ, քանի որ առնվազն մեկ տարով իմունիտետ ձեռք բերած կլինենք, Արփիին մանկապարտեզ կուղարկենք»,- Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սակայն, ըստ վարչապետի, կան խնդիրներ. նախ՝ որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ իր ընտանիքը բարեհաջող կհաղթահարի հիվանդությունը, քանի որ անկանխատեսելի հիվանդություն է և երկրորդ՝ քանի մարդ իրենց հարազատներից կարող են վարակվել, քանիսին կարող են կորցնել: «Սա է կորոնավիրուսի ամբողջ նենգ բանաձևը»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա ներկայացրեց 2020-ի հունիսի 1-ի դրությամբ մահացության ցուցանիշը: «Հունիսի 1-ի դրությամբ մենք ունենք մի քանի հարյուրով պակաս մահ, քան 2019-ի հունիսի 1-ի դրությամբ: Այս տարի հունիսի 1-ի դրությամբ քաղցկեղից մահացել է 2307, նախորդ տարի՝ 2213 մարդ»,- ասաց Կառավարության ղեկավարը:

Փաշինյանը նշեց, որ այս պատկերի բացատրությունը հետևյալն է՝ քաղցկեղով հիվանդների մեծ մասը վարակվել է կորոնավիրուսով, և կորոնավիրուսը թույլ չի տվել, որ քաղցկեղը դառնա մահվան պատճառ, վիրուսն է դարձել վարակի պատճառ: Վարչապետը տեղեկացրեց, որ 2019-ի հունիսի 1-ի դրությամբ շնչառական տարբեր հիվանդություններից մահացել է 1448 մարդ, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 1062 մարդ: Պատճառը, ըստ նրա, նույնն է՝ մահը վրա է հասել կորոնավիրուսից:

«Մահերի ցուցանիշը նվազել է, քանի որ շատերը, որոնք հոսպիտալացվել են կորոնավիրուսի պատճառով, բուժվել են կամ վիճակը բարելավվել է: Այսինքն՝ այս տարվա հունիսի 1-ի դրությամբ մենք մահացության ավելի լավ ցուցանիշ ունենք, քան 2019-ին»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա ասաց, որ այս պայմաններում խնդիրը մեկն է՝ կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիներին պատշաճ բուժօգնություն ցույց տալ, որպեսզի հիվանդները լինեն այնքան, որ տեղավորվեն հիվանդանոցներում: Դա, ըստ նրա, մահացության ցուցանիշը նվազեցնելու կարևոր գործոնն է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան