Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնում 49 հոգու մոտ կորոնավիրուս է հաստատվել, 307 թեստավորում է իրականացվել

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն) իրականացված թեստավորման վերաբերյալ Առողջապահության նախարարությունից Factor.am֊ին նոր մանրամասներ են փոխանցել։

Մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել է, որ թեստավորումն իրականացվել է երեք փուլով։ Մայիսի 28-ին թեստավորվել է 51 հոգի, այդ թվում՝ ադմինիստրատիվ կազմը և բուժական բաժանմունքներում աշխատող ՀԱՊԱԿ աշխատակիցները։ Արդյունքում՝ 7 հոգու մոտ հաստատվել է հիվանդությունը։ Մայիսի 30-ին թեստավորվել է 101 հոգի, որից՝ նույն բաժանմունքի 54 պացիենտ և 47 աշխատակից։ Մայիսի 31-ին թեստավորվել է ևս 155 աշխատակից։ Այսպիսով, երեք օրվա ընթացքում կատարվել է 307 թեստավորում, որի արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 49 հոգի, նրանցից 9-ը պացիենտ է, իսկ 40-ը՝ ադմինիստրատիվ, տնտեսական և բուժական բաժանմունքների աշխատակիցներ։

Առողջապահության նախարարությունից Factor.am-ին փոխանցեցին, որ այս պահի դրությամբ վարակակիրներից որևէ մեկը չի ջերմում, գանգատներ չունեն, չկան COVID-19-ին բնորոշ այլ ախտանշաններ։ Վարակակիրները գտնվում են մշտական հսկողության ներքո։

Տեղեկացանք նաև, որ վարակված պացիենտներն առանձնացվել են առանձին տարածքում, ամբողջ կենտրոնի տարածքում իրականացվում են հակահամաճարակային միջոցառումներ։ Վարակված բոլոր աշխատակիցները մեկուսացվել են իրենց տներում, նրանց փոխարինելու են եկել առողջները։

Հիշեցնենք, որ Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնում վարակակիրների առկայության մասին Factor.am-ը գրել էր դեռ մայիսի 31-ին։

Նարեկ Կիրակոսյան