«Մեր հասարակությունը հիվանդ է մարդու իրավունքների պահպանման հարցում». կարծիքներ՝ խորհրդարանական հանձնաժողովի փակման մասին

Լուրեր

16.07.2026 | 01:03
ԱԱ-2026․ Եզրափակիչում՝ Իսպանիա – Արգենտինա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 23:23
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15.07.2026 | 23:12
Թուրքիայում հեղաշրջման ու Էրդողանին տապալելու փորձից 10 տարի անց․ գիշեր, որը փոխեց Թուրքիան․ DW-ի անդրադարձը
15.07.2026 | 22:53
Երևանում Միսաք Մանուշյանի անվան այգում կբացվեն Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները
15.07.2026 | 22:35
Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին
15.07.2026 | 22:23
Հայտնի է՝ հուլիսի 16-ին որ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
15.07.2026 | 22:11
ԵՄ-ն երկարաձգել է Ուկրաինայի քաղաքացիների ժամանակավոր պաշտպանության մեխանիզմը, սակայն բացառել է զինապարտներին
15.07.2026 | 22:00
Հայաստանը COP17-ի հարթակը դիտարկում է միջազգային համագործակցությունն ամրապնդելու հնարավորություն
15.07.2026 | 21:52
«Շոգ է, բժժել են»․ Գյումրու ավագանու նիստում դժգոհեցին ասֆալտապատման ընթացքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 21:40
Հայաստանն ու ՄԱԿ-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման ոլորտում
15.07.2026 | 21:25
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
15.07.2026 | 21:11
ՄԻՊ-ը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է ատելության խոսքի և իրավունքների պաշտպանության հարցերը
15.07.2026 | 21:00
Հուսամ՝ հայկական ապրանքների մուտքը Ռուսաստան կբացվի․ վարչապետն ասաց՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ Անուշիկ Ավետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:52
«Ալաշկերտը» նախախաղային մարզում անցկացրեց Ղազախստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:42
ԱՄՆ Սենատը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերանայված նախագիծ է ներկայացրել, որը կարող է առնչվել նաև Ադրբեջանին
Բոլորը

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այլևս չի գործի վեցերորդ գումարման խորհրդարանում․օրենսդիրի որոշմամբ այն կցվեց ԱԺ Պետա-իրավական հարցրերի մշտական հանձաժողովին։ Իրավապաշտպաններն այս որոշումը բացասական են գնահատում` նկատելով, որ այդպիսով մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ-ում հետին պլան է մղվում․

«Երևույթը բավական մտահոգիչ է, որովհետև մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ Հայաստանում շատ կան, սակայն միևնույն ժամանակ հաշվի առնելով, թե ինչ է իրենից ներկայացնում ԱԺ-ն և վերջինիս կատարած աշխատանքն ու արդյունավետությունը, կարող եմ ասել, որ հանձնաժողովը չէր բավարարում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների խնդիրների բարձրաձայնմանը»,-Factor.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը։

Վերջինիս գնահատմամբ՝ նախորդ խորհրդարանում հանձնաժողովի կատարած աշխատանքն անարդյունավետ էր․

«Որովհետև ԱԺ-ն այնպիսի բաղկացուցիչներից է կազմված, որոնք մարդու իրավունքների պաշտպանությունից, ժողովրդավարությունից շատ հեռու են, ազդեցությունը հասցված էր մինիմիալի, ուստի հանձնաժողովի աշխատանքը կասկած տակ էր առնվում, բայց միևնույն է, նման հանձնաժողովների առկայությունը շատ կարևոր է»,-ասաց նա։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի դիտարկմամբ` կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու տրամաբանությունից բխում էր, որ խորհրդարանական վերահսկողությունն ավելի մեծ նշանակություն պետք է ունենար, այնինչ հակառակն է արձանագրվում․

«Բավական մեծ թվով ծրագրեր կան, որոնք վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանությանը:  Այդ ծրագրերի իրականացման նկատմամբ  խորհրդարանական վերահսկողություն,  որպես այդպիսին,  գոյություն չունի,  մասնավորապես` մարդու իրավունքների ռազմավարության գործողությունների պլանը, հոգեկան առողջության վերաբերյալ երկու հայեցակարգերը, պալիատիվ  խնամքի և օգնության ռազմավարությունը, որը նոր ընդունվեց,  պրոբացիոն ծառայության իրականացումը, հաշմանդամների իրավունքների կոնվենցիայի հետ կապված հարցերը: Երբ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով գոյություն չունի, խորհրդարանական վերահսկողությունն իր նշած ազգային ծրագրերի և միջազգային պարտավորությունների կատարման ընթացքի վերաբերյալ արդյունավետ չի լինելու»,-նշեց Սաքունցը։

Ըստ իրավապաշտպանի՝ ԱԺ Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, լինելով գլխադասային, խիստ ծանրաբեռնված գրաֆիկ ունի, և ըստ էության հետին պլան է մղվելու մարդու իրավունքների պաշտպանության հիմնահարցերի քննարկումը   Պետա-իրավական հանձնաժողովի կազմում․

 «Այս որոշումը  որակում եմ որպես մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ մնացորդային մոտեցման արտահայտություն, ինչպես մշակույթի կամ կրթության բնագավառներում,  որ տարիներ շարունակ կառավարության կողմից մնացորդային մոտեցման է արժանանում»,-ընդգծեց Սաքունցը։

Նախորդ խորհրդարանում հանձնաժողովի կատարած աշխատանքը իրավապաշտպանը չի ուզում քննադատել, քանի որ «հանձնաժողովի գործունեությունը խիստ սահմանափակ է եղել ոչ թե վատ աշխատանքի պատճառով, այլ ընձեռված հնարավորություններով պայմանավորված»։

«Այն քննարկումները, որ հանձնաժողովի կողմից կազմակերպվել էին,  ելնելով տրված հնարավորությունների շրջանակից, արդյունավետ եմ գնահատում, եթե մեծ հնարավորություններ ընձեռվեին, ավելի արդյունավետ կլիներ աշխատանքը»,-ասաց նա։

Փաստաբան Նորայր Նորիկյանն էլ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի, ըստ էության, փակումը գնահատում է որպես  հասարակության հիվանդության դրսեւորում.

«Մեր հասարակությունը մարդու իրավունքների պաշտպանությունը չի արժևորում, ստորադասում ենք այլ արժեքների, հիվանդ է մեր հասարակությունը  մարդու իրավունքների պահպանման տեսանկյունից, դրա ցցուն դրսևորումներից մեկն էլ ԱԺ-ի արձագանքն է»,-ասաց փաստաբանը։

 

 Նորիկյանի գնահատմամբ՝ նախորդ խորհրդարանում հանձնաժողովի առավելագույն հնարավորությունները միշտ չէ, որ կիրառվել են, սակայն «դա չի նշանակում որ եթե նախորդ հանձնաժողովը լավ չի աշխատել, ուրեմն չպետք է լինի նոր հանձնաժողով»։

«Քանի դեռ մեր պետությունը չի համարում, որ մարդու իրավունքները բարձրագույն արժեք է, ինչպիսի բարեփոխումներ էլ իրականացվեն, ինչքան վարչապետներ էլ գան, միլիարդավոր ներդրումներ  լինեն, ոչ մի հաջողություն չենք ունենալու»,-եզրափակեց փաստաբանը։