3000 վարակակրի ուղարկել են, որ տանը բուժվեն. ինչպես է կազմակերպվում COVID-19-ի տնային բուժումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Արդեն մեկ շաբաթ է Հայաստանում կորոնավիրուսի նոր տեսակով վարակված քաղաքացիները բուժում ստանում են տանը, եթե չունեն խրոնիկական հիվանդություններ և այլ ախտանիշներ: Նրանք գտնվում են պոլիկլինիկաների և ամբուլատորիաների բուժաշխատողների հսկողության տակ: Շատերի մոտ տարակուսանք առաջացնող այս լուրը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց մայիսի 19-ին, երբ երկրում հաստատվել էր կորոնավիրուսով վարակվելու 218 նոր դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվը 5041 էր: Նա առողջապահության պահպանման առաջնային օղակի բուժանձնակազմին տեղեկացրեց, որ կորնավիրուսով վարակված, բայց ախտանիշ չունեցող անձանց տնային հսկողությունն ընկնելու է հենց նրանց  ուսերին:

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը դեռ մարտի 31-ին էր հայտնել, որ հիվանդների աճին զուգահեռ անցնելու ենք տանը բուժվելու ռեժիմին:

Հայաստանում ընդհանուր գրանցվել է COVID-19-ի 8676 դեպք, որից փաստացի բուժում է ստանում 5214-ը: Իսկ ահա 5214-ից շուրջ երեք հազարը բուժում են ստանում տնային պայմաններում: Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Քնար Ղոնյանը:

Նրա փոխանցմամբ կորոնավիրուսով վարակված, բայց ասիմպտոմ հիվանդը տանը գտնվելու ընթացքում պոլիկլինիկայի բժշկի հսկողության ներքո է գտնվում:  Տեղամասային բժիշկը հատուկ պարտավորություն ունի պարբերաբար ճշտել հիվանդի ջեմաստիճանը և լսել նրա գանգատները:

Սակայն կորոնավիրուսի բուժումը տնային պայմաններում չի սահմանափակվում միայն բժշկի հետ հեռախոսազանգով և հեռակա խորհրդատվությամբ: Ըստ անհրաժեշտության բժիշկն այցելում է պացիենտին: Հիվանդը, եթե հեռախոսազրույցի ընթացքում ներկայացնում է առողջական վիճակի փոփոխություններ, որոնք անմիջական կապ ունեն կորոնավիրուսի ախտանիշների հետ, ապա  սպասարկող բժիշկը որոշում է կայացնում այցելել քաղաքացու բնակարան: Տնային բուժման ժամանակ հիվանդին որևէ դեղորայք չի նշանակվում:

Կորոնավիրուսով վարակված քաղաքացուն, ըստ անհրաժեշտության, կայցելեն նաև նեղ մասնագետներ: Առողջապահության նախարարության արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Քնար Ղոնյանից Factor TV-ին հետաքրքրվեց, եթե քաղաքացին ունի սրտաբանի կամ ատամնաբույժի կարիք, ապա ինչպե՞ս է նրան տրամադրվելու համապատասխան բժշկական օգնությունը:

Պոլիկլինիկաները իրենց հաշվեկշռում գտնվող վարակակիր քաղաքացիների մասին թարմ տվյալներ ստանում են առողջապահության էլեկտրոնային «Արմեդ»  համակարգի միջոցով: Հանրապետության ամենախոշոր՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայի տնօրեն Արտակ Ջումայանը  Factor TV-ին փոխանցեց, որ համակարգում գործում է երկու հարթակ, որտեղ հավաքագրված են կորնավիրուսի վարակակրի հետ շփված և արտերկրից վերադարձած անձանց կոնտակտները: Տնօրենն ասում է նախատեսված զանգերից հետո, եթե անհրաժեշտություն է լինում՝ քաղաքացուն տեղափոխում են պոլիկլինիկա:

Իսկ ինչպե՞ս  կողմնորոշվել, թե որ դեպքում պետք է տնայց կատարել, երբ  պոլիկլինիկա տեղափոխել կամ երբ բավարարվել միայն հեռախոսով խորհուրդ տալով:

Իսկ ահա այն քաղաքացիները, որոնց մոտ առայժմ հաստատված չէ վիրուսը, քննարկվում է պոլիկլինիկայում ռենտգեն և լաբորատոր հետազոտություններ անցնելուց հետո նրանց թեստավորման հարցը: Պատասխանը ստանալուց հետո, եթե այն դրական է, և պացիենտը չունի ախտանիշներ, ապա ինքնամեկուսանում է տանը:

Թե ասիմպտոմ դեպքերին տնային բուժման ուղարկելը որքանով կնպաստի, որ մասնագետները ստացիոնարներում իրենց ներուժն ուղղեն ծանր դեպքերի առողջացմանը՝ ժամանակը ցույց կտա: Սակայն նշենք, որ ասիմպտոմ պացիենտներին տուն ուղարկելը վարակի տարածման մեծ ռիսկ է պարունակում, քանի որ չկա այն վստահությունը, որ բոլորը կինքնամեկուսանան, և վիրուսը մյուսներին չեն փոխանցի:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան