Վրաստանում բարձրացած աղմուկի խորքում քաղաքական տա՞րր կա․ փորձագետները՝ Արսեն Թորոսյանի կարծիքին արձագանքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 19:44
ՌԴ-ին հարյուրավոր միլիոններ ենք փոխանցել, երեք միավոր զենք են տվել․ Գագիկ Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:30
Արդարադատության «ճիրաններում». սպանության գործը 8 տարի անց քննվում է զրոյից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:27
Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է Հաքան Ֆիդանի՝ Դամասկոսում գտնվելու մասին լուրերը
12.12.2024 | 19:14
Փաշինյանը իդեալական է առավել քան, թերություն չունի․ ՔՊ պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:00
ՔՊ-ն անբարոյական մթնոլորտ է ստեղծել․ Փաշինյանը չունի իրավունք՝ մարդու անձնական կյանքը հրապարակել, քննարկել․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:53
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
12.12.2024 | 18:49
Կրեմլի պնդմամբ՝ Կիևը հրաժարվել է «սուրբծննդյան զինադադարից»
12.12.2024 | 18:41
ԱԱԾ-ն տվյալներ է ստացել ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ
12.12.2024 | 18:32
Կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը
12.12.2024 | 18:21
Ղրղզստանում որոշել են փոխել երկրի օրհներգը, քանի որ դրա հնչյուններից անգամ «թռչուններն են վախեցել»
12.12.2024 | 18:10
Խնդիրը ջեռուցման համակարգի անարդյունավետ աշխատանքն է․ Մեսրոպյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:09
Time-ը Դոնալդ Թրամփին «տարվա մարդ» է ճանաչել
12.12.2024 | 18:00
Հայ-թուրքական սահմանին փշալարը վնասել են, Insider-ը՝ ՀՀ զենքի մատակարարման ավելացման մասին․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 17:52
Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Գոմք բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով կտրամադրվի 21 մլն դրամ աջակցություն
12.12.2024 | 17:40
Սիրիական բանտում 7 ամիս պահված ԱՄՆ քաղաքացի է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտնած կարծիքը, կարծես, հանգիստ չի տալիս վրացական մամուլին և մասնագետների որոշ շրջանակների։ Արսեն Թորոսյանը, հիշեցնենք, կասկած էր հայտնել Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված վիճակագրության հավաստիության առիթով՝ նշելով, որ, գուցե, հարևան երկրում ախտորոշման այլ մեթոդաբանություն է կիրառվում, ինչի արդյունքում էլ նման պատկեր է արձանագրվել։ Վրացական մասնագիտական շրջանակները Թորոսյանի կարծիքը ոչ դիվանագիտական որակեցին՝ նշելով նաև, որ, հնարավոր է, հայ նախարարի տեսակետը սխալ է հասկացվել վրացական մամուլի կողմից։

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական գծով տնօրեն Մարինա Էզուգբայան Factor.am-ի հետ զրույցում հրաժարվեց ծավալուն մեկնաբանությունից՝ միաժամանակ պնդելով, որ Վրաստանում ոչինչ չեն թաքցնում։

«Մենք ոչինչ չենք թաքցնում։ Մեզ մոտ 731 վարակված կա։ Ուրիշ ոչինչ չեմ կարող ասել։ Մեր ցուցանիշները, որոնց մասին ասում եմ, ճշգրիտ են։ Այլ մեկնաբանություն չունեմ»,- ասաց Էզուգբայան։

Փոխարենը հարցին զգայուն է մոտեցել Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն՝ հայտարարելով, որ Հայաստանի առողջապահության նախարարը պետք է ներողություն խնդրի արտահայտած կարծիքի համար, նաև Արսեն Թորոսյանին հրավիրել է Վրաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարում փորձի փոխանակման համար։ Ցերցվաձեն, միաժամանակ, ասել է, որ համեմատելով Վրաստանի և Հայաստանի վիճակագրական վերջին տվյալները՝ Թորոսյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի հակահամաճարակային համակարգն ավելի ուժեղ է, «պարզապես ժպիտ է առաջացնում»։

Հարցին պակաս զգայուն չեն մոտեցել նաև քաղաքական որոշ շրջանակներ։ Վրացի պատգամավոր Զվիադ Կվաչանտիրաձեն, մասնավորապես, իր ֆեյսբուքյան էջում հայերեն գրառում է արել՝ նշելով․ «Արսեն ջան, չե՞ք ամաչում»:

Փորձագետ Ջոնի Մելիքյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ Վրաստանում բարձրացած աղմուկի խորքում նաև քաղաքական տարր կա։

«Կարևոր է արձանագրել, որ չնայած Վրաստանում կարողանում են շատ էֆեկտիվ պայքարել կորոնավիրուսի դեմ, ներքաղաքական զարգացումները բավականին բուռն են, և այդ հայտարարությունը նաև ընդդիմության կողմից որպես պատրվակ օգտագործվեց իշխանությունների դեմ՝ քննադատական հայտարարություններ անելու համար։ Ընդդիմադիր լրատվամիջոցները որոշ հարցականներ էին հնչեցնում՝ կապված թե՛ վիճակագրության, թե՛ այլ հարցերի շուրջ։ Ուստի այդ հայտարարությունն ազդեցություն ունեցավ նաև այդ ներքաղաքական գործընթացների վրա»,- նշեց փորձագետը։

Ջոնի Մելիքյանի խոսքով՝ հայ-վրացական հարաբերություններում առաջացած փոքր խնդիրներն օգտագործում է նաև հարևան Ադրբեջանը, որը Վրաստանում իր ազդեցության տակ գտնվող փորձագետների և մամուլի միջոցով փորձում է ցանկացած իրավիճակ հօգուտ իրեն օգտագործել, ինչն էլ արեցին։ Ըստ նրա՝ գուցե Արսեն Թորոսյանի խոսքն այնքան էլ զգուշավոր չէր, բայց փորձ արվեց ստեղծված իրավիճակում քաղաքականացնել հարցը։

«Տարբեր՝ կոնտեքստից դուրս հանված մեկնաբանություններ, հարցականները որպես պնդում ներկայացնելն արդեն վրացական մամուլում տարածվեց։ Եվ արդեն կարևոր չէր՝ հա՞րց էր տալիս պարոն Թորոսյանը, թե պնդում էր, թե հարցականի տակ էր դնում իրենց աշխատանքի արդյունավետությունը, արդեն փաստ էր, որ կա, այսպես կոչված, հակավրացական քայլ, որին պետք էր պատասխանել։ Ինչ-որ չափով որոշ ուժեր Վրաստանում կամ Վրաստանից դուրս հնարավորություն ստացան՝ մի կողմից՝ հայ-վրացական, իրենց կարծիքով, ճգնաժամ ստեղծելու, մյուս կողմից՝ ներքաղաքական որոշ հարցեր իրենց համար լուծելու»,- ասաց նա։

Փորձագետը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ բարձրացած աղմուկը լուրջ նստվածք է թողել վրացական հանրության շրջանում։ Ասաց՝ մշտադիտարկելով սոցցանցերում մեկնաբանությունները՝ մտահոգված է դրանց հակահայկական բնույթի առիթով, ինչը կարող է ազդել մեր համայնքի շահերի, համայնքի հանդեպ Վրաստանում տրամադրությունների վրա։

Ինչ վերաբերում է Թենգիզ Ցերցվաձեի հայտարարությանը, որ Արսեն Թորոսյանը պետք է անպայման ներողություն խնդրի, Ջոնի Մելիքյանն ասաց՝ նա ընդամենը ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն է և իրեն, գուցե, պետք է պատասխան տրվի Երևանի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի մակարդակով, ոչ թե նախարարի։ Նրա մոտեցման մեջ փորձագետը դիվիդենտներ շահելու փորձ է տեսնում։

«Ի վերջո, բոլորը, ովքեր այս ամիսներին կորոնավիրուսի դեմ պայքարում էին, հասկանում են, որ երբ այս իրավիճակն ավարտվի, իրենք դառնում են առողջապահության նախարարի պաշտոնի շատ լավ թեկնածու են դառնում։ Ուստի այս քայլը նաև կապում եմ նրա այդ ցանկության հետ»,- ընդգծեց Ջոնի Մելիքյանը։

Հայաստանի Առողջապահության նախարարությունը, նշենք, Արսեն Թորոսյանի անունից ափսոսանք է հայտնել, որ նախարարի հայտարարությունը ոչ ճիշտ է մեկնաբանվել և վշտացրել է վրացի գործընկերներին։ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին ասել է՝ նախարարությունն իր դիրքորոշումը փոխանցել է Երևանում Վրաստանի դեսպանության միջոցով։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, սակայն, մեզ հետ զրույցում նշեց, որ արձագանքը պետք է լիներ Հայաստանի վարչապետի մակարդակով։

«Մեր վարչապետը պետք է անպայման հեռախոսազանգ ունենա Վրաստանի վարչապետի հետ, քննարկի այս հարցը, բացատրի, որ լինում են դեպքեր, երբ ինֆորմացիան աղավաղված է տեղ հասնում, դա պատահականություն է, միտումնավոր չէր»,- կարծում է քաղաքագետը։

Ինչ վերաբերում է վրացական կողմի արձագանքին, Ստեփան Գրիգորյանն ասաց՝ այն կարող էր ավելի կոշտ լինել։ Նա նաև հավելեց, որ հարևանների արձանագրած հաջողությունը կասկածի տակ դնելու փոխարեն՝ պետք է ուրախանանք դրանով։

«Մեզ համար դա կյանքի հարց է։ Մեզ համար հիմա ավելի կարևոր է, որ Վրաստանում լավ պայքարեն, քան մեզ մոտ, որովհետև դա աշխարհի հետ մեզ կապող միակ ճանապարհն է։ Ուրեմն՝ մեզ ձեռնտու է, որ Վրաստանում վիճակն ավելի լավ լինի»,- նշեց նա։

Ստեփան Գրիգորյանը նաև կարծում է, որ հայ հասարակությունն ակնհայտ անլուրջ մոտեցում է ցուցաբերում կորոնավիրուսի համաճարակի հարցում, ինչն էլ հանգեցնում է վարակի դեպքերի և մահացության ցուցանիշի աճին։ Նա կոչ է անում չտրվել դավադրությունների տեսություններին, որ այս ամենը, այսպես ասած, «սարքած գործ» է մի քանի միլիարդատերերի կողմից։

«Եվ դա ուղղակիորեն կապված է նրա հետ, ինչ ասաց առողջապահության նախարարը, որը, կարծես, ակտիվ աշխատող մարդ է, բայց ինձ համար ակնհայտ է, որ ինքն էլ է գտնվում այդ կոնցեպտների ազդեցության տակ։ Ի՞նչ իմաստ ուներ կասկածի տակ դնել այն հաջողությունները, որ կան Վրաստանում։ Նրա խոսքերը կապված են հենց դրա հետ, որ կարող է՝ Վրաստանում թաքցնում են թվերը»,- ամփոփեց Ստեփան Գրիգորյանը։

Հավելենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 7.000-ը։ Վերջին տվյալներով՝ երկրում 7.113 վարակված կա, մահացության ցուցանիշը 87 է։ Մինչդեռ հարևան Վրաստանում վարակվածների թիվը 731 է, վարակից մահացել է 12 մարդ։

Թամարա Հակոբյան