Փաշինյանին ու նրա տիկնոջը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել են Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը

Լուրեր

31.01.2026 | 23:36
Եվրո-2026․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթը
31.01.2026 | 20:55
Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ իշխանությանը և իրավապահ համակարգին գործել բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքի շրջանակներում
31.01.2026 | 20:39
7 հոգևորականի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
31.01.2026 | 20:32
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել
31.01.2026 | 20:00
Քիթ՝ չշնչելու համար․ Ալինայի 3 վիրահատության պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.01.2026 | 19:27
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
31.01.2026 | 19:00
Ֆիրդուսից հանեցին մարդկանց, որ հարուստներ ապրեն, նույնը լինելու է Կոնդում և Նորագյուղում. Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.01.2026 | 18:41
Իրանի մի քանի քաղաքներում պայթյուններ են տեղի ունեցել
31.01.2026 | 18:10
Մասշտաբային հոսանքազրկում Ուկրաինայում. մետրոն չի աշխատում, ջրամատակարարում չկա
31.01.2026 | 17:51
Ձյուն և մառախուղ. իրավիճակը ճանապարհներին
31.01.2026 | 17:30
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
31.01.2026 | 17:09
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 16-ամյա աղջիկը
31.01.2026 | 16:53
Team-ը պատրաստ է շարունակել վճարահաշվարկային ընկերությունների հետ համագործակցությունը փոխշահավետ և արդար շուկայական պայմանների դեպքում
31.01.2026 | 16:39
Հրազդան քաղաքում 4 մեքենա է բախվել
31.01.2026 | 16:22
Արման Ծառուկյանը խոշոր գրազ է եկել հայտնի բլոգերի հետ
Բոլորը

«Քիչ առաջ Նախագահ Սահակյանի հետ միասին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորեցինք Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Նրանք կմասնակցեն այսօր Շուշիում կայանալիք Ազգային ժողովի հատուկ նիստում իմ՝ որպես Արցախի Հանրապետության նորընտիր նախագահի, երդմնակալության հանդիսավոր արարողությանը:

Իսկ մայիսի 22-ին տեղի կունենա Վարչապետ Փաշինյանի հետ մեր առաջին պաշտոնական աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում նախատեսված է քննարկել առաջիկա անելիքներին վերաբերող հարցերի լայն շրջանակ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը: