«Միքայել Մինասյանը  թող ներկայացնի այն փաստերը, որոնց հիման վրա նման արտահայտություն է արել». ՊԵԿ նախագահը՝ ծխախոտի սկանդալի մասին

Լուրեր

05.05.2024 | 21:52
7 ոսկի և 2 արծաթ. Հայաստանի հավաքականը ավարտեց ելույթները ուշուի ԵԱ-ում
05.05.2024 | 21:15
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին մեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել
05.05.2024 | 21:00
Ստալինի կիսանդրու, սովետական բանտի և Վարդան Մամիկոնյանի արձանի խորհրդի մասին. ապաքաղաքական զրույց Կարինե Քոչարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.05.2024 | 20:42
Փոքր պետության բյուջե` վիրտուալ զվարճանքի համար. ամենաթանկարժեք համակարգչային խաղերը
05.05.2024 | 19:37
Հակաիսրայելական գործողությունից հետո Իրանի դիրքը բարձրացել է աշխարհում. Ռաիսի
05.05.2024 | 18:27
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Գեղարքունիքի մարզում է
05.05.2024 | 18:12
Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
05.05.2024 | 17:10
Միրզոյանը վաղը պաշտոնական այցով կլինի Հունգարիայում
05.05.2024 | 16:18
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
05.05.2024 | 16:11
Իսրայելը պատրաստ է ժամանակավոր զինադադար կնքել ՀԱՄԱՍ-ի հետ
05.05.2024 | 15:41
Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության մասին
05.05.2024 | 14:33
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասել է Դիլիջան
05.05.2024 | 13:46
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել
05.05.2024 | 13:14
Առաջիկա օրերին անձրևային եղանակը կպահպանվի
05.05.2024 | 12:13
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 5-ի դրությամբ
Բոլորը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հետախուզման մեջ գտնվող փեսա Միքայել Մինասյանը, որի անունն աներոջ իշխանության տարիներին կապվում էր մենաշնորհների, ապօրինի հարստանալու հետ, Փաշինյանների ընտանիքին  մի շարք կոռուպցիոն մեղադրանքներ է վերագրում: Սերժ Սարգսյանի փեսան մայիսի 12-ին և 18-ին հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը, կինը՝ Աննա Հակոբյանը, կնոջ եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը, ներգրավված են մաքսանենգ ճանապարհով Հայաստանից Ռուսաստան արտահանված ծխախոտային սկանդալի մեջ: Հիշեցնենք՝ մինչ Մինասյանի հայտարարությունը, ապրիլի 29-ին տեղեկություն տարածվեց, որ ՌԴ հատուկ ծառայություններն ապրիլի 25-ին Կրասնոդարի օդանավակայանում մաքսանենգ ծխախոտի խմբաքանակ են կալանավորել, իսկ մյուս խմբաքանակը, ըստ Մինասյանի, մայիսի 9-ին առգրավվել է Վորոնեժում:

Միքայել Մինասյանը պնդում է նաև, որ այս գործընթացում ներգրավված է ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, որը ղեկավարում է Մաքսային ծառայությունը և մտերիմ է Աննա Հակոբյանի հետ:

Փաշինյանների ընտանիքն այս մեղադրանքները զրպարտություն է համարում: Հրաչյա Հակոբյանը կեղծ տեղեկությունը տարածողներին դատի է տվել, քննարկում է նաև Միքայել Մինասյանին դատի տալու հարցը:

Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: Վերջինս թեև հերքեց Մինասյանի շրջանառած տեղեկությունները, սակայն հակված չէր այս թեմայով ծավալուն պարզաբանումներ տալուն։


-Պարոն Անանյան, ենթադրյալ մաքսանենգ ծխախոտի արտահանման գործով ի՞նչ նորություն կա:

-Սիգարետների արտահանման գործ կա՞: Դրանք բոլորը հերյուրանքներ են, ուզում եք, որ հերյուրանքները մեկնաբանե՞մ:

-Հայտարարություններ են հնչում, որ վարչապետի ընտանիքն է ներգրավված այդ գործընթացում։

-Չկա, այդպիսի գործ չկա: Սիգարետի գործ հասկացությունը… պետք է հասկանալ կա՞ նման քրեական գործ, կա՞ որևէ կարգավիճակ ունեցող պրոցես: Չկա նման գործ, որովհետև ամեն ինչ իրականացվել է օրենքի տառին համապատասխան և որևէ գործ լինել չի կարող: Կարող է լինի ուղղակի գործ՝ մարդկանց հերյուրանքները քննելու համար:

-Իսկ այդպիսի գործ կա՞։

-Տեղեկություններ չունեմ:

-Ինչո՞ւ է Ձեր տեղակալներից Շուշանիկ Ներսիսյանի անունը շրջանառվում, Միքայել Մինասյանը պնդում է, որ նա աջակցել է մաքսանենգ արտահանմանը:

-Այդ նույն հարցը ես կարող եմ Ձեզ տալ՝ ինչո՞ւ է շրջանառվում իմ տեղակալի անունը: Դուք գիտե՞ք այդ հարցի պատասխանը: Ես ևս չգիտեմ, եթե Դուք չգիտեք:

-Բայց ամեն դեպքում՝ այդ մաքսանենգ ծխախոտը առգրավվե՞լ է, թե՝ ոչ։

-Ո՞վ է առգրավել:

-Ռուսաստանի համապատասխան ծառայության կողմից  առգրավված չէ՞:

-Դուք նման տեղեկություն ունե՞ք: Ես չունեմ նման տեղեկություն:

-Նախկին դեսպանն է նման պնդում անում․․․

-Դե դա դեսպանին էլ հարցրեք: Թող ինքը ներկայացնի այն փաստերը, ինչի հիման վրա նման արտահայտություն է արել: Ինչո՞ւ եք ինձ հարցնում:

-Այսինքն՝ Կրասնոդարում և Վորոնեժում ծխախոտով բեռնված ինքնաթիռներ չե՞ն կալանավորվել:

-Ես չգիտեմ նման փաստ: Ապացույցներ ունե՞ք: Ես չգիտեմ նման փաստ, Դուք գիտե՞ք նման փաստ: Ո՞վ է ասում, «ասում են»-ը կատեգորիա չի իմ համար: Ես կյանքում միշտ փաստերով եմ խոսում:

-Այս տեղեկությունների տարածումից հետո Դուք Շուշանիկ Ներսիսյանի հետ քննարկում ունեցե՞լ եք:

-Ես տիկին Ներսիսյանի հետ ամենօրյա աշխատանքային քննարկումներ ունեմ: Ես չեմ ասելու, թե ինչ եմ քննարկում նրա հետ:

-Դուք բացառո՞ւմ եք, որ Հայաստանից անօրինական ծխախոտ է արտահանվել:

-Այդ ի՞նչ արտահայտություն եք անում: Հիմա դուք բացառո՞ւմ եք, որ մամուլի բոլոր ներկայացուցիչներն անկաշառ են: Ես ասում եմ, որ նման որևէ տեղեկատվություն չունեմ:

-Բայց Դուք ՊԵԿ-ի ղեկավարն եք, որի կազմի մեջ է նաև Մաքսային ծառայությունը:

-Դուք ասեցիք Ձեր հարցը, ես ասեցի իմ պատասխանը: Ես նման տեղեկատվություն չունեմ:

Նարեկ Կիրակոսյան