Հիմա մենք խնդրողի դերում ենք, բանակցությունների տրամաբանությունը պետք է փոխել. Գագիկ Մակարյանը՝ գազային խնդրի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Հայաստանի Գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ

– Պարո՛ն Մակարյան, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով գազի մատակարարման և տարանցման ծառայությունների համար միասնական սակագնի մասին, նշեց, որ հայ և բելառուս գործընկերների առաջարկն առայժմ չի կարող ընդունվել, քանի որ ԵՏՄ-ում ինտեգրման ներկա մակարդակը դա թույլ չի տալիս: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

– Ես կարծում եմ, որ Ռուսաստանը դեռ որոշ ժամանակ կփորձի գազի գնի հետ կապված քննարկումներին դիմադրել: Այդ դիմադրությունը կարող է ակնհայտ չլինել: Բնականաբար, կլինեն պատճառաբանություններ, օրինակ, տվյալ դեպքում այն, որ ինտեգրման գործընթացների մակարդակը լիարժեք չէ կամ թույլ չի տալիս: Դրանով նա որոշակի շահագրգռվածություններ է ստեղծում ԵՏՄ անդամ երկրների նկատմամբ, որպեսզի ավելի ակտիվ համագործակցեն: Այսինքն՝ եթե մենք խոսում ենք ինտեգրման մասին, պետք է հասկանանք, որ տարբեր ծրագրերը, արտահանման-ներմուծման ծավալները, համագործակցության այլ տարբերակները, նաև միջազգային հարթակներում ԵՏՄ-ի շահերը ներկայացնելիս, ինքն ակնարկում է, որ մենք դեռևս, որպես կառույց, ինտեգրման կարիք ունենք: Եվ, բնականաբար, ենթատեքստը նաև Ռուսաստանի շահերն են, հետաքրքրությունները: Երկրորդ՝ գազի գնի հարցով դիմադրությունը կկայանա նաև այն պատճառով, որ ՌԴ-ն վարպետորեն օգտագործում է իր հնարավորությունները՝ քաղաքական և տնտեսական ազդեցությունները փոխադարձ գեներացնելով: Ուզում եմ ասել, որ քաղաքական և տնտեսական այս հարաբերություններում կարևոր լծակ է գազի գինը՝ երկրների որոշակի կախվածությունը, երկրների նկատմամբ տնտեսական և քաղաքական ազդեցությունը պահպանելու համար:

– Այս դեպքում խոսքը, փաստորեն, ԵՏՄ շրջանակում գազի միասնական սակագին մշակելու մասին է: Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ առանձին՝ հայ-ռուսական ձևաչափով բանակցությունների արդյունքում Հայաստանի համար շահեկան գազի գին ձևավորվի: Առնվազն մոտ ապագայի համար՝ կարճաժամկետ պայմանագրի տեսքով, հաշվի առնելով նաև կորոնավիրուսային և հետկորոնավիրուսային ճգնաժամի ժամանակահատվածը:

– Այո՛, դա լիովին հնարավոր է, պարզապես պետք է ասեմ, որ մեր կողմից բանակցությունների տրամաբանությունը որոշակիորեն պետք է փոխվի, վերանայվի: Երբ մենք բանակցում ենք, հիմնականում խոսում ենք այն մասին, որ, օրինակ, հիմա նաև կորոնավիրուսի ազդեցությունն է գումարվել, տնտեսական խնդիրներ կան, գազի գինն իջեցրեք, որ մեր տնտեսությունը դիմանա, կարողանանք դիմակայել կամ բնակչությունը կարողանա վճարել: Այսինքն՝ մենք խնդրողի դերում ենք, կամ մեր պետության խնդիրները այլ՝ ավելի մեծ պետության պարանոցին ենք կարծես ուզում փաթաթել: Իմ կարծիքով՝ պետք է խնդիրը դրվի հետևյալ կերպ, թե մենք ինչ ենք մատակարարում ՌԴ-ին, որ այդ ապրանքների արդյունաբերության մեջ շատ կարևոր դերակատարություն ունի գազի գինը, որ այդ ապրանքների ինքնարժեքը կարող է էականորեն փոխվել կամ մնալ հաստատուն գոնե ինչ-որ ժամանակ, դրանց քանակը կարող է նաև ավելանալ, եթե մենք գազի գինը կարողանանք իջեցնել, և Հայաստանը կկարողանա ավելի ակտիվ ու ավելի կայուն գներով մատակարարող գործընկեր պետություն հանդես գալ ՌԴ-ի համար: Մենք պետք է նաև այդպիսի սկզբունքով շարժվենք առաջ, որ մեզ համար գազի գնի թանկացումն անմիջապես ազդում է ապրանքների գների վրա, ինչը կարող է արտահանման մեջ երևալ, և ռուսական կողմը տեսնի թանկացումը, ինչն իրեն արդեն ձեռնտու չէ: Այսինքն՝ ռուսական շահը նույնպես պետք է դրվի բանակցությունների սեղանին, պետք է ընդգծվի:

– Որոշ փորձագետներ կարծիք են հայտնում, որ Հայաստանը, գուցե, պետք է գնա եվրոպական մի քանի երկրների փորձով և գազի գնի հարցով դիմի միջազգային արբիտրաժ: Դա հնարավոր համարո՞ւմ եք, և արդյո՞ք դա չի վտանգի հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները:

– Առայժմ կտրականապես դեմ եմ նման արբիտրաժային ուղիներով գնալուն, որովհետև դա շատ կգրգռի Ռուսաստանին: ՌԴ-ին նման խառը աշխարհաքաղաքական իրավիճակում պետք չէ դարձնել թշնամի կամ մեզանից հեռացնել: Վերջին հաշվով, նաև հաշվի առնենք, որ միջազգային արբիտրաժը կարող է և խնդիր չլուծի: Արբիտրաժում որոշ երկրներ կարող է նույնիսկ փորձեն օգտվել այդ կոնֆլիկտից, բայց մենք կվաստակենք թշնամի Ռուսաստան, որը մեզ բացարձակ ձեռնտու չէ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան