«Ես ուղղակի պահանջում եմ, որ բոլորը հավասար լինեն»․ Ալիկ Սարգսյանը՝ չծառայած պաշտոնյաներին բանակ ուղարկելու մասին

Լուրեր

12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
Բոլորը

ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ, Հայաստանի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ուսանողների և ոստիկանության այսօրվա բախումների ժամանակ ինքը որևիցե խախտում չի տեսել։.«Ոստիկանությունն ամբողջությամբ պահպանել է մարդու իրավունքները՝ ցույցերի, երթերի, հավաքների հետ կապված օրենքի սահմաններում»։

Չնայած Ալիկ Սարգսյանը առավոտյան տեղի ունեցած բախումը չի տեսել, երբ ուսանողները փորձեցին փակել Բաղրամյան փողոցը, սակայն համարում է, որ «եթե ցուցարարների մեջ հայտնվում է մեկը, որը դիմում է կոշտ մեթոդների, իր իրավասությունից դուրս կարգազանց է դառնում, այդտեղ պիտի լինի ոստիկանության միջամտությունը և ոչ այլ մարմնի։ Դա ոստիկանության գործառույթն է և զարմանալի, մեղադրելի ոչինչ չկա»։

Ալիկ Սարգսյանը կտրուկ դեմ է, երբ մարդիկ փորձում են փողոց փակել։ «Պատկերացրեք ցանկացած օրինագծի դեպքում 20 հոգի փորձեն փողոց փակել, դուք գտնում եք, որ դա հարի՞ր է մեզ, որ ամեն անգամ 10-20-50 կամ 300 հոգի փորձեն փողոցը փակել, որպեսզի ճնշման ներքո ինչ-որ հարց լուծվի։ Իսկ ի՞նչ կարծիքի եք, ոստիկանությունը պիտի կանգնած ծափահարի՞»,- հարցադրում արեց նախկին ոստիկանապետը։

Հարցին, թե ինքն ինչու հրաժարվեց նույն ուսանողներին հնարավորություն տալ առաաջարկներ ներկայացնել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում, Ալիկ Սարգսյանը հայտարարեց․ «Ես չեմ խուսափում պատասխանատվություն կրել իմ արարքների համար, իրավունք չունեի։ Ի՞նչ էին պատրաստվում էդ պահին ինձ առաջարկել, դա հավատացնում եմ, որևիցե բան չէր փոխվի։ Իրենք արդեն ղեկավարության հետ հանդիպում էին ունեցել։ Մի՞թե նպատակ կար նիստը վերածել շուոի։ Դրա կարիքը ես չեմ կարծում, որ կար»։

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը նաև հորդորեց, որ «որևիցե մեկը ավելի շատ չմտածի գիտության մասին»։

Դիտարկմանը, թե Ազգ-բանակ հայեցակարգի պարագայում արդյոք ճիշտ չէ՞, որ բանակում չծառայած պաշտոնյաներին ու նրանց զավակներին բանակ զորակոչելու վերաբերյալ էլ լինի նոր օրենսդրական նախաձեռնություն, Ալիկ Սարգսյանն ասաց․ «Ես ուղղակի պահանջում եմ, որ բոլորը հավասար լինեն, նամանավանդ հայրենիքի նկատմամբ պարտքի դրսևորման առումով։ Հավասարություն եմ պահանջում»։

Մանրամասները դիտեք ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան