6-րդ դասարանցու պայուսակի քաշը հավասար է ԱԿՍ-74 ինքնաձիգի քաշին՝ փամփշտակալով, լիցքավորված 44 մմ ՌՊ նռնականետով՝ նռնակն էլ մեջը. Արման Սաղաթելյանը բարձրաձայնում է դպրոցականների պայուսակների քաշի խնդրի մասին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը ԱԺ-ում ելույթ ունենալիս անդրադարձավ կրթական ոլորտին, մասնավորապես՝ դպրոցականների պայուսակների քաշին:

«Վերջին շրջանում ես մի հետազոտություն եմ արել, որի արդյունքները ուզում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը: Ես կշռել եմ իմ և իմ ընկերների երեխաների դպրոցական պայուսակները, մոտ 15-20 տարբեր տարիքի երեխաների պայուսակներ, և միջինացված, 6-րդ դասարանի՝ 12 տարեկան երեխայի պայուսակը կշռել է 5 կգ 200 գ՝ առանց հավելյալ պարագաների՝ սպոտային համազգեսի և այլն,- ներկայացրեց պատգամավորը, ապա հավելեց:- Որպեսզի պատկերավոր լինի ասեմ, որ ճիշտ այդքան՝ 5 կգ 200 գ, կշռում է, օրինակ,  ԱԿՍ-74 ինքնաձիգը լիցքավորված փամփշտակալով, վրան էլ ամրացված 44մմ ՌՊ նռնականետը՝ նռնակն էլ մեջը»:

Հիշեցնենք, որ վերոնշյալ թեման դեռևս սեպտեմբեր ամսին բարձրացրել էր Factor.am կայքը՝ իր «Դպրոցականի «ճիտին պարտքը». քանի՞ կիլոգրամ է կշռում գիտելիքը» վերտառությամբ հրապարակմամբ:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում: