Ի՞նչ է սպասվում Հայաստանի վնասված տնտեսությանը․ մասնագետները կանխատեսում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
Բոլորը

Արդեն երկու ամիս Հայաստանն ապրում է արտակարգ դրության պայմաններում՝ աճում է կորոնավիրուսով վարակակիրների թիվը, անկում է գրանցում տնտեսությունը։ Մայիսի 14-ի դրությամբ՝ վարակման 3860 դեպք է արձանագրվել, փաստացի բուժվում է 2218 քաղաքացի, առողջացել է 1572-ը, մահացել է 49 վարակակիր։ Օրեցօր ավելացող վարակակիրների ցուցանիշն արդեն հաշվում են ոչ թե տասնյակներով, այլ՝ 100-ից բարձր թվերով։ Արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները մեծ վնասներ են հասցրել տնտեսությանը՝ նախատեսվածից 169 միլիարդ դրամով քիչ հարկ կհավաքվի, և պետությունը կավելացնի պետական պարտքը 260 միլիարդ դրամով։ Պաշտոնական գնահատականներով, համախառն ներքին արդյունքի ծավալը այս տարի 2%-ով անկում կապրի՝ կանխատեսվող 7 տրիլիոն 95 միլիարդ դրամի փոխարեն կկազմի 6 տրիլիոն 485 մլրդ դրամ։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կանխատեսմամբ՝ 3․5% անկում կգրանցի Հայաստանի տնտեսությունը, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ 1․5%:

Չնայած, որ տնտեսական գործունեության բազմաթիվ ոլորտների աշխատանքը պարետատան որոշմամբ կրկին թույլատրված է, այդուհանդերձ, ըստ մասնագետների, տնտեսությունը շուտ չի վերադառնա նախկին վիճակին։ Տնտեսագետ, Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Թադևոս Ավետիսյանը հիշեցնում է պաշտոնյաների պնդումները, որ այս դրությունը մեկ տարի դեռ կարող է շարունակվել, իսկ անորոշությունը գործող տնտեսվարողների ու ներդրողների համար ռիսկային, բացասական գործոն է։

«Այսինքն՝ տնտեսական անորոշությունը, ե՞րբ կավարտվի, ի՞նչ սահմանափակումներ վաղը կունենանք, արդյոք մեր երկիրը՝ որպես տնտեսական տարածք, կկարողանա՞ պահպանել մակրոտնտեսական կայունությունը՝ սկսած դրամի փոխարժեքից, վերջացրած տոկոսադրույքներով՝ վարկերի հասանելիության իմաստով, վճարունակության ռիսկով։ Էս անորոշությունը բերել է նրան, որ մի շարք տնտեսվարողներ ունեն լիկվիդայնության խնդիր՝ պարտավորությունները չեն կարողանում կատարել ժամանակին։ Սա կարող է բերել վճարման շղթայի խախտման»,- ասաց պարոն Թադևոսյանը։

Արտակարգ դրության երկարաձգումը կառավարությունը հարկադրված քայլ է համարում՝ իրավիճակը հսկողության տակ պահելու նկատառմամբ։ Իսկ տնտեսագետները կանխատեսում են, որ Հայաստանի տնտեսությունն այս տարի չի վերադառնա մինչկորոնավիրուսային վիճակին։ ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը սխալ է համարում տնտեսական ճգնաժամի հետևանքները չեզոքացնելու նպատակով ընդամենը 150 միլիարդ դրամ տնտեսություն ներարկելու կառավարության դիրքորոշումը։ Նկատենք, այսօր վարչապետ Փաշինյանն ասաց, որ մինչ այս պահը 76  միլիարդ դրամն է բաշխվել։

«Այն գումարի չափը, որ նախատեսվում է ուղղվել, կարծում եմ, բավարար չէ, խոսքը գնում է 150 միլիարդ դրամի մասին։ Եթե հաջողվի կապիտալ ծախսերի գծով արդյունավետ կազմակերպել պետական գնումները և ամբողջ ծավալով իրականացի, դա կարող է լուրջ օժանդակություն հանդիսանալ տնտեսությանը։ 2021 թվականին կարող ենք ակնկալել, որ կգրանցվի աճ և հնարավոր կլինի վերականգնել 2019 թվականի մակարդակը»,- ասաց Հայկազ Ֆանյանը։

Իսկ մինչ այդ, Թադևոս Ավետիսյանը սոցիալական լարվածության աճ է կանխատեսում, հատկապես՝ երբ չգրանցված կամ օրավարձով աշխատողները, Ռուսաստան արտագնա աշխատանքի գնացողները, փաստացի զրկված են եղել եկամուտներից։ Ըստ նախկին փոխնախարարի, ապագայում աշխատատեղերի զանգվածային կրճատումների հետ կարող է գործ ունենանք։ Դա ունակ չեն կանխել կառավարության հակաճգնաժամային միջոցառումները, որոնցից մեկով, օրինակ, պետությունը անվերադարձ փող կտա այն աշխատատեղերը պահպանած մինչև 100 աշխատող ունեցող ընկերություններին՝ վճարելով ամեն 5-րդ աշխատողի աշխատավարձը։

«Այլ կերպ ասած՝ աշխատավարձի վրա կատարվող ծախսի ընդամենը 20 տոկոսն է պետությունը տալիս, բայց պետությունը ունի եկամտահարկ՝ 20% այդ նույն աշխատավարձից հարկ է վերցնում։ Այսինքն՝ ավելի քիչ է աջակցում, քան հարկը վերցնում է։ Սա համարժեք չի իրականանում։ Չի լուծում խնդիրը։ Պետությունը էդ ծախսերի առնվազն կեսը պիտի վերցնի, որ տրամաբանություն լինի կեսն էլ կատարի գործատուն»,- նշեց Թադևոս Ավետիսյանը։

Կորոնավիրուսին առաջիններից մեկն արձագանքեց բանկային սեկտորը։ Ապրիլի 27-ի դրությամբ՝ ՀՀ բանկերն ու վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդ են տրամադրել կամ վերանայել են 484 հազար անձի վարկ՝ 74․8 միլիարդ դրամի չափով։ Տնտեսությունում առկա սպասողական դրությունն ազդել է նաև բանկային համակարգի վրա՝ մի դեպքում ավելացել է չաշխատող վարկային պորտֆելը, բայց կա նաև հակառակ երևույթը, երբ բանկերը չեն շտապում ընթացք տալ արդեն իսկ հաստատված վարկային ծրագրերին։ Թե ինչպե՞ս բնորոշել բանկային համակարգի ներկա վիճակը, ըստ Հայկազ Ֆանյանի, պետք է սպասել բանկերի հաշվետվություններին․ «Տնտեսության բոլոր ճյուղերի վրա ազդել է, միանշանակ՝ բանկային համակարգի վրա էլ կազդի։ Բանկային համակարգը, ըստ էության, տնտեսության սիրտն է, որն արյուն է մղում տնտեսության տարբեր հատվածներին։ Հիմա եթե խնդիր ունենք տնտեսության առանձին հատվածների հետ, էդ սիրտը չի կարող լիարժեք աշխատել»։

Ի դեպ, ապագայում աշխուժանալու շանս կարող է ստանալ կորոնավիրուսից ամենաշատը տուժած տուրիզմի ոլորտը։ Կառավարությունում քննարկում են Հայաստանի օդային տարածքն աստիճանաբար բացելու հնարավորությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան