Հայտնի քաղցրավենիքի արտադրամասից ԱԻՆ կորնավիրուս է փոխանցվել

Լուրեր

15.04.2025 | 19:51
Քարշ են տվել խոտերի մեջ, հայհոյել, հարվածել. Վարդանյանի խոշտանգման գործը 1 տարի անց փակուղում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2025 | 19:37
Սլովենիայի փոխվարչապետը կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը
15.04.2025 | 19:27
Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին
15.04.2025 | 19:13
Ա՛յ պատերազմից փախած կապիտուլյանտներ, խի՞ էիք ՀՀ-ն կանգնեցրել պատերազմի շեմին ու փախել․ Հովհաննիսյան
15.04.2025 | 19:00
Ի՞նչ կրթական ծրագրերի է մասնակցել Նիկոլ Փաշինյանը 2018 թ-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2025 | 18:46
7 տարի է մեզ սադրում են, ընկնում են հետևներիցս տարբեր տեղերից փող վերցրած ոչնչություններով․ Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2025 | 18:43
Սիմոնյանը՝ Փաշինյանի Մոսկվա սպասվող այցի մասին, Ադրբեջանը քննադատել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին․ ԼՈՒՐԵՐ
15.04.2025 | 18:39
Կա՛մ լսել չեք հասկացել, կա՛մ մանիպուլյատոր եք․ Ղազարյանը՝ Մկրտչյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2025 | 18:28
Զելենսկին պաշտոնից հեռացրել է Սումիի ռազմական վարչակազմի ղեկավարին ռուսական հարձակումից հետո
15.04.2025 | 18:22
Դպրոցի զինանոցում հայտնաբերվել է ոչ ուսումնական զենք-զինամթերք․ ՆԳՆ
15.04.2025 | 18:20
Բա որ զինվորի ներքնաշոր ու գուլպա չուտեին, ո՞նց պիտի Բադեն-Բադենի կազինոներում կրվեին․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2025 | 18:14
Եթե շատ նայենք Արարատին, Թուրքիան կջղայնանա ու կհարձակվի ՀՀ-ի վրա․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2025 | 18:13
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի իր պաշտոնակցի հետ
15.04.2025 | 18:06
Արցախցիների հասցեին ատելության խոսք հնչեցնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության․ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2025 | 17:55
Կառավարությունը ևս երկու ամսով 40 հազար դրամ աջակցություն կտա արցախցիներին․ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով, Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմում կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել: ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը հաստատեց մեր տեղեկությունները՝ նշելով, որ Հայաստանում համավարակի ներթափանցելուց առ այսօր նախարարության համակարգում ընդհանուր գրանցվել է հիվանդության 13 դեպք:

Խոսնակի փոխանցմամբ՝ 5 աշխատակից արդեն առողջացել է, իսկ 8-ը գտնվում են բուժման մեջ: Այս պահին կա նաև 6 մեկուսացված ու 36 ինքնամեկուսացված ԱԻՆ աշխատակից:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունում կորոնավիրուսի դեպքերից մեկը փոխանցվել է Հայաստանում գործունեություն ծավալող կոնֆետի և հրուշակեղենի հայտնի արտադրամասերից մեկից:

Factor.am-ին հայտնի դարձավ, որ 911 ծառայության աշխատակիցներից մեկի ընտանիքի անդամն աշխատում է նշյալ արտադրամասում, որտեղ նա վարակվել է, ապա վարակել ԱԻՆ աշխատակցին: Նա էլ իր հերթին վարակել է մի քանի գործընկերների: Մեր այս տեղեկության վերաբերյալ Էդմոն Զարգարյանն ասաց, որ իրենց համար բարդ է պարզել, թե որն է վարակի տարածման աղբյուրը եղել: Այժմ ձեռնպահ ենք մնում այդ արտադրամասի անունը հրապարակելուց, քանի որ ընկերության պատասխանատուների հետ կապ հաստատել և թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալ դեռ չի հաջողվել:

 

Նարեկ Կիրակոսյան