ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում հարկադիր տեղահանված երեխաներն ավելի քան երբևէ, աջակցության կարիք ունեն. ՅՈՒՆԻՍԵՖ

Լուրեր

02.07.2026 | 14:04
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 13:49
Պարզ ճակատով եմ ավարտում այս փուլը, որևէ բանի համար չեմ փոշմանում. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:41
«Կոնկրետ օրինակով եմ ցույց տալիս, թե ձեր նախագիծն ինչ բոբիկ ա»․ Գեղամ Մանուկյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:35
Մինչև ընտրարշավի մեկնարկն արդեն 50-ից ավելի քաղբանտարկյալ ունեինք․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:29
Շվեդիայում ՌԴ դեսպանատունն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
02.07.2026 | 13:21
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ
02.07.2026 | 13:14
Մենք ձեզ հետ ենք․ ֆոն դեր Լայենի հայերեն գրառումը
02.07.2026 | 13:12
Անհեթեթություն է, կոռեկտ չէ. Ալեն Սիմոնյանը` ՀՀ նախագահ ընտրվելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:05
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
02.07.2026 | 13:00
Ի՞նչ քայլեր կանի ԵՄ-ն, եթե ՌԴ-ն թանկացնի ՀՀ մատակարարվող գազը՝ ֆոն դեր Լայենը պարզաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:50
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ հանգստանալ. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:44
«Բացառում եմ, 2013-ի սցենարը չի կրկնվի»․ Փաշինյանը՝ ՌԴ-ի ճնշման ներքո ԵՄ մերձեցումից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:36
ՌԴ-ն Ուկրաինայի դեմ 74 հրթիռ և շուրջ 500 ԱԹՍ է կիրառել․ Կիևում զոհերի թիվը հասել է 13-ի
02.07.2026 | 12:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
02.07.2026 | 12:25
Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 մլն եվրո՝ օգնելու բազմազանեցնել առևտուրը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի եւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի համատեղ հայտարարությունը

Աշխարհի միլիոնավոր երեխաներ հակամարտության, բռնության կամ այլ պատճառներով իրենց տներից եւ երկրների սահմաններից դուրս են հանվել, որոնց թվում են ավելի քան 12.7 միլիոն փախստականներ եւ 1.1 միլիոն ապաստան հայցողներ։

Մինչ աշխարհում մոլեգնում է ՔՈՎԻԴ-19 համավարակը, փախստական երեխաների կարիքներն ավելի ու ավելի ակնառու են դառնում։ Դրանց բավարարումն առանցքային նշանակություն ունի երեխաների թե՛ ներկա բարեկեցության, թե՛ հետագա ներուժի պաշտպանության համար։

Տեղահանված երեխաներն այն անձանց թվում են, որոնց համար խիստ սահմանափակ է կանխարգելիչ ծառայությունների, թեստավորման, բուժման եւ այլ առաջնային օժանդակության հասանելիությունը։ Ավելին, համավարակը եւ մեկուսացման միջոցառումները, ամենայն հավանականությամբ, խիստ բացասաբար կանդրադառնան նրանց անվտանգության եւ կրթության վրա, ինչն արդեն իսկ անմխիթար վիճակում էր հիվանդության տարածումից առաջ։

Բազմաթիվ տեղահանված երեխաների համար դպրոց հաճախելն արդեն ամենօրյա մարտահրավեր կամ անհնարին գործողություն էր։ Դպրոցահասակ փախստական երեխաների կեսից ավելին ընդգրկված էին դպրոցներում, եւ այս ցուցանիշը նվազել է մինչեւ չորս երեխայից մեկը՝ միջին դպրոցում։ Ավելի մեծ թվով տեղահանված երեխաներ, ամենայն հավանականությամբ, տեւական ժամանակ դպրոցից դուրս կգտնվեն, իսկ ոմանք, թերեւս, այլեւս չվերադառնան դպրոց:

Որոշ դեպքերում, դպրոցների փակման պատճառով երեխաները ստիպված են առանց պատշաճ սննդի կամ մաքուր ջրի ապրել։ Ընտանիքների սոցիալ-տնտեսական դժվարությունների խորացմանը զուգընթաց՝ կարող են աճել անտեսման, բռնության եւ երեխաների ամուսնության դեպքերը։ Եվ մինչ հիվանդությունն ազատորեն տարածվում է, աճում է նաեւ սոցիալական խարանի եւ նախապաշարումների վտանգը։

Մենք չենք կարող թույլ տալ, որ սա իրականություն դառնա։ Այս դժվարին ժամանակներում, երբ օժանդակության եւ ուշադրության կարիքը բազմապատկվել է, համավարակին մեր արձագանքը պետք է հարկադիր տեղահանված երեխաների պաշտպանությանն ու բարեկեցությանն ուղղված հստակ հանձնառություններ ներառի։

Ի դեմս ՄԱԿ ՓԳՀ-ի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, մենք, այս ճգնաժամի ընթացքում եւ այդուհետ, պատրաստ ենք ավելին անելու փախստական երեխաների, նրանց ընտանիքների եւ համայնքների համար։

Մենք պարտավորություն ենք ստանձնել միասին աշխատել` հանուն փախստական երեխաների եւ նրանց ընտանիքների կյանքի որակի վերափոխման` կրկնապատկելով կրթության հնարավորություն ստացող փախստական եւ վերադարձող երեխաների թիվը, նրանց համար ապահովելով մաքուր ջուր եւ սանիտարական ծառայություններ, հասցեագրելով պաշտպանության խնդիրները, ապահովելով արձագանքման որակյալ, երեխաների համար բարենպաստ ծառայություններ, ինչպես նաեւ բացահայտելով պետական համակարգերում նրանց ընդգրկման խոչընդոտները:

Իրավիճակը Հայաստանում
Ըստ Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Աննա-Կարին Օստի. «Ինչպես բազմաթիվ այլ երկրներում, Հայաստանում բնակվող տեղահանված երեխաները նույնպես կրում են համավարակի ազդեցությունը։ Դպրոցների հանկարծակի փակումը եւ մեկնարկած հեռավար ուսուցումը ապաստան հայցող եւ փախստական երեխաներին կարող են դարձնել ավելի խոցելի ու ենթարկել սոցիալական մեկուսացման մեջ հայտնվելու վտանգի։ Բազմաթիվ կարիքավոր ընտանիքներ չունեն բավարար միջոցներ՝ համակարգիչ գնելու կամ համացանցից օգտվելու համար։ ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը, կառավարության հետ համակարգված ձեւով, բազմապատկել են իրենց ջանքերը՝ ապահովելու, որ կրթությունը հասանելի լինի տեղահանված երեխաների համար, եւ ոչ ոք չանտեսվի»։

Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակի հետեւանքները մեղմելու նպատակով` ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակը, իր գործընկեր՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի միջոցով, Երեւանում եւ մարզերում բնակվող երեխաներ ունեցող տեղահանված ընտանիքներին ուղղված անհապաղ աջակցության ծրագիր է իրականացրել։

2020թ. մարտ-ապրիլ ամիսներին ընդհանուր առմամբ 16 երեխա ունեցող թվով 87 ընտանիք ստացել է հիգիենայի պարագաների փաթեթներ: Դրամական օգնություն է տրամադրվել ընդհանուր առմամբ 83 երեխա ունեցող 44 ընտանիքի՝ հնարավորություն ընձեռելով նրանց հոգալ իրենց հիմնական կարիքները, այդ թվում՝ կատարել վարձակալության եւ կոմունալ ծառայությունների վճարները, երեխաների համար դպրոցական պարագաներ ու հագուստ գնել։ Երեխաներից, տարեցներից եւ կանանցից բաղկացած մոտ 200 ընտանիք եւս դրամական օգնություն է ստացել ապրիլ ամսվա վերջին։