Մեր դպրոցներում ոչ թե կուսակցականացում է, այլ կուսակցական շահագործում. կրթության փորձագետ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Բուհերի զարգացմանը խանգարում է կուսակցականացումն ու քաղաքականացումը և այդ երևույթն առկա է նաև դպրոցներում` ավելի սուր կերպով, որտեղ իրականում ոչ թե կուսակցականացում է տեղի ունենում, այլև կուսակցական շահագործում: Այս մասին «Հոդված 3» մամուլի ակումբում ասաց ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

«Մենք այսօր ապրում ենք մի աշխարհում, որտեղ կրթական համակարգին ազատություն է պետք, որպեսզի կրթական համակարգը կարողանա բավարարել այն դժվարին պահանջները, որոնք կանգնած են կրթական ոլորտի առջև»,- նշեց փորձագետը:

Ըստ նրա՝ կրթության ոլորտում առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ են ազատամիտ դասախոսներ և ուսուցիչներ: «Երբ դասախոսը կամ ուսուցիչը ազատամիտ չէ,դա զգում են թե ՛աշակերները, թե՛ ուսանողները: Եթե նրանք այդ միջավայրը չեն տեսնում, ապա ժողովրդավարության մասին խոսելն իմաստ չունի»,- ընդգծեց Խաչատրյանը:

Անդրադառնալով վերջին օրերին ուսանողների կազմակերպած դասադուլներին և դրա շրջանակում համալսարաններում հնարավոր ճնշումներին դասախոսների նկատմամբ՝ բանախոսն իր սեփական օրինակով փաստեց, որ նման բան չկա:

«Ես ասուլիս եմ տվել և ինձ ոչ ոք չի ասել՝ ինչու եմ ասուլիս տվել: Բացի այդ, ԵՊՀ-ն միակ համալսարանն է, որտեղ գոնե տարակարծություն կա»,- շարունակեց փորձագետն, այնուամենայնիվ նկատելով, որ հարմարվողներն են մեծամասնություն կազմում: Բանախոսը պնդեց՝ ԵՊհ-ում կան ազատ արտահայտվողներ, թեև փոքրամասնություն են: