Բանավեճ Ավինյանի և Փաշինյանի միջև. ունենք նոր մեքենաներ, բայց ոնց որ ֆինանսավորենք հին «զապոռոժեցները». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
30.08.2026 | 11:11
Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում
30.08.2026 | 10:56
Միրզոյանն ու դեսպանները՝ «Մարգարա» անցակետում
Բոլորը

Տնկարանային տնտեսությունները պետք է զարգացնենք, բայց կա տնկիների որակի հարցը: Ցավոք, այսօր կան բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիները տնկի են առնում, 4-5 տարի հետո պարզվում է, որ այդ տնկին չունի անհրաժեշտ որակը: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին Կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կստացվի, որ գյուղատնտեսությունը դառնում է անարդյունավետ, որովհետև մարդը 4-5 տարի ժամանակ, փող կորցրեց, արդյունքում պարզվեց՝ տնկին այն որակը չունի, որ այդ բերքը տա: Դրա համար նախ կստեղծենք տնկիների որակի սերտիֆիկացման համակարգ, և երբ համոզվենք, որ մեխանիզմները կան, ծրագիրը կգործարկենք»,- ասաց նա:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարց ուղղեց՝ արդյո՞ք խոսքը նոր ավանդական այգիների ֆինանսավորման մասին է, ինչին վարչապետը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ խոսքը ծիրանի, դեղձի և թզի մասին է. «Փորձը ցույց է տալիս, որ ծիրանի, դեղձի և թզի դեպքում ինտենսիվ այգիների բերքը շուկայում մրցունակ չէ, չի կարողանում փոխարինել ավանդական ծիրանի այգիներին»:

Տիգրան Ավինյանը չհամաձայնեց՝ նշելով, թե ինչու ֆինանսավորել ավանդական այգիները, որը բերք է տալու 4 տարի հետո, երբ ինտենսիվ այգիների բերքը կարող է լինել երկու տարի հետո, նաև ավելի խիտ են տնկվում ծառերը. «Այսինքն՝ մենք ունենք նոր տեսակի մեքենաներ, բայց գնանք սկսենք ֆինանսավորել հին «Զապորոժեցները»»:

Փաշինյանը նշեց, որ Եվրոպայում և Հայաստանում աճեցրած ծիրանների միջև որակական խիստ տարբերություն կա:

Մանրամասները՝ տեսանյութում: