Արձագանքներ թաքստոցից. Փաշինյան-Մինասյան հեռակա վեճը բացահայտու՞մ է Սերժ Սարգսյանի փեսայի ունեցվածքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստանում արդեն երկրորդ օրն է՝ գլոբալ հիմնախնդիրը՝ կորոնավիրուսը, մղվել է հետին պլան, լրատվամիջոցներում և սոցցանցերում քննարկում են նախկին և ներկա իշխանությունների առանցքային ներկայացուցիչների հեռակա սուր բանավեճը:

Կառավարության մակարդակով հայտարարվում է, թե Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն ինչ կարողություններ ունի: Վարչապետի աշխատակազմի տվյալներով՝ Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել  «Սպայկա» ընկերությունում, «Երևան մոլում», «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

Ավելի վաղ նա մեկ այլ գրառմամաբ տեղեկացրել էր, որ Մինասյանը փայաբաժին ունի նաև այս օրերին սկանդալի կենտրոնում հայտնված «Յուքոմ» ընկերությունում:

«Այդ փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է։ ԶՊՄԿ-ում Մ.Մինասյանի փայաբաժինը, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող։ Տպավորություն է, որ սրա արդյունքում է, որ Միքայել Մինասյանի կոռուպցիոն համակարգի առանցքային անձինք, լինելով պոտենցիալ մեղադրյալներ, լքել են Հայաստանը, ինչն էլ դարձել է Մինասյանի կոռուպցիոն արարքների հետաքննության էական խոչընդոտ»,- գրել է խոսնակը։

Միքայել Մինասյանին վերագրվող ունեցվածքը հաստատող փաստաթղթեր   Կառավարությունն առայժմ չի հրապարակում: Սակայն ուշագրավ է, որ շրջանառվող բոլոր ընկերությունները մինչ իշխանափոխությունն էլ կապվել են Սերժ Սարգսյանի փեսայի հետ: Տարբերությունը միայն այն է, որ եթե նախկինում Միքայել Մինասյանը լռում էր, ապա այժմ ակտիվորեն հերքում է: Մինասյանը «Յուքոմ»-ում փայաբաժին ունենալու մասին տեղեկությունը սուտ որակեց, մեկ այլ գրառմամբ էլ տեղեկացրեց, որ գալու է Փաշինյանի պատասխան տալու ժամանակը:

«Դուք՝ Նիկոլ Վովայի Փաշինյան, անձամբ պատասխան եք տալու: Իշխանությունը պահելու դիմաց արցախյան գաղտնի բանակցություններում փուլային տարբերակին համաձայնելու և ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու նախնական պայմանավորվածություն ձեռք բերելու համար: Օլիգարխներից փող վերցնելու և նրանց «օրինապաշտ գործարար» դարձնելու համար: Պետբյուջեից մի քանի տասնյակ միլիոն դոլար բացեիբաց գողանալու և հավելավճարների ու պարգևավճարների տեսքով Ձեր հետ քայլածներին բաժանելու համար: Համաճարակի ժամանակ հանցավոր անգործության, կառավարչական անփութության, պետական միջոցները մսխելու և գողանալու, հիվանդության տարածման ծավալն ու վիրուսից մահերի փաստերը թաքցնելու համար: Կարանտինի ժամանակ բացարձակ անգործության և սոցիալական անպատասխանատվություն ցուցաբերելու համար, ինչի հետևանքով ժողովրդին դատապարտել եք սովի, մթի և աղքատության»,- գրել է Մինասյանը։

Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը կարծում է, որ Միքայել Մինասյանը թաքստոցներից հայտարարություններ է անում, որոնք իրականությանը չեն համապատասխանում:

«Ինչպես ինքն է ներկայացնում՝ մենք այդքան վատն ենք, տանում ենք երկիրը կործանման, միգուցե գա և փրկի՞ երկիրն այս իրավիճակից: Դրանք հոգեվարքի մեջ գտնվող մարդու քայլեր են, որ փորձում են հանրությանը ներկայացնել, թե քիչ է մնացել այս իշխանոթւյանը: Նման հայտարարություններ չորս տարի դեռ կլսենք, գալիք ընտրությունները կլինեն, և մենք դա կլսենք, էլի ընտրություններ կանցնեն, էլի՛ կլսենք»,- ասում է Հակոբյանը:

Պատգամավորը նաև հույս է հայտնում, որ Մինասյանը նման ակտիվությամբ կխոսի իր դիզած հարստության մասին:

«Միքայել Մինասյանը լռում է բանակում սննդակարգի մասին, լռում է ձեռք բերված զենքի մասին: Թող խոսի, թե ինչպես եղավ, որ մի քանի տարում դարձավ միլիոնատեր, որ այս կամ այն ՀԸ-ներում փայ մտավ: Երկար ժամանակ դրանց մասին կարելի է խոսել: Շուտով կտեսնենք փաստեր, որոնց մասին նրանք գոռգոռում են, թե՝ բա ո՞ւր են մեր միլիոնները, կգտնենք իրենց փայերը»,- նշում է նա:

Միքայել Մինասյանը, մոռանալով, որ Սերժ Սարգսյանը ցանկանում էր կառավարական ամառանոցների ամենաշքեղ առանձնատունը սեփականաշնորհել և ամբողջ կյանքը, ըստ էության, ապրել պետության հովանու ներքո, օրվա իշխանություննրին մեղադրում է կառավարական ամառանոցները վայելելու, դրանք չհիմնավորված, հսկայական գումարներով նորոգելու, թանկարժեք ու անբովանդակ ուղևորությունների ու մնացածի համար, իսկ ժողովրդին առաջարկում է դատել իշխանություններին: Նիկոլ Փաշինյանի թիմից Լիլիթ Մակունցը կարծում է, որ այս ամենն անհրաժեշտություն է, և վայելք է եղել նախկինների համար:

«Դրանք վայելք չեն, անվտանգության համար անհրաժեշտություններ են, իսկ եթե դրանք նախկինում եղել են վայելք, մեկնաբանություն չունեմ: Ավտոմեքենան շքեղություն չէ, փոխադրամիջոց է»,- ասում է Մակունցը:

Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, դժվար է կանխատեսել: Սակայն այժմ հանրությունն ավելի շատ ակնկալում է գործանական քայլեր, քան ֆեյսբուքյան ստատուսների միջոցով հայտարարություններ:

Հիշեցնենք, որ Պետեկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ ներգրավվել է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որը մի քանի օր է՝ քննվում է: Միքայել Մինասյանը չի ներկայանում նախաքննական մարմնին:

Նարեկ Կիրակոսյան