Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի նիստին

Լուրեր

30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին:

«Նիստի օրակարգում էր Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի, 2019 թվականի համար Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացման, ինչպես նաև 2019 թվականի ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկայի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրի իրականացման արդյունքների վերաբերյալ հարցերը: Օրակարգում էր նաև առաջիկայում կայանալիք Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի օրակարգի հաստատման հարցը:

Քննարկվել է Եվրասիական տնտեսական միության գյուղատնտեսական արդյունաբերության զարգացման քարտեզի վերաբերյալ Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագիծը, ինչպես նաև հակաճգնաժամային և կայունացմանն ուղղված միջոցառումների մշակման և իրականացման գործում Եվրասիական զարգացման բանկի դերի բարձրացմանն առնչվող հարցը:

Նիստի մասնակիցները  քննարկել են ԵԱՏՄ տարածքից ախտահանման միջոցների արտահանման սահմանափակումների վերացման հարցը»,- ասված է հաղորդագրությունում: