Գագիկ Խաչատրյանի որդին Հայաստանում չէ

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով՝ Ֆինանսների նախկին սուպերնախարար, 22,4 միլիոն դոլարի կաշառք ստանալու մեջ կասկածվող Գագիկ Խաչատրյանի որդիներից Արտյոմ Խաչատրյանն այս օրերին Հայաստանում չի գտնվում:

Հիշեցնենք, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյան նախորդ տարվա oգոստոսից կալանավորված է, նրա որդիների բիզնեսների վրա կալանք է դրված:

Factor.am-ը Խաչատրյանների պաշտպան Երեմ Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյոք ճիշտ են տեղեկությունները, որ Արտյոմ Խաչատրյանը երկրից այս փուլում հեռացել է: «Արտյոմ Խաչատրյանը երկրից չի հեռացել: Նա մշտապես բիզնես գործունեությամբ պայմանավորված՝ գնում և գալիս է Հայաստան: Իսկ ներկայումս կորնավիրուսով պայմանավորված՝ չի կարողանում ետ վերադառնալ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն այսօր հայտարարել էր Հայաստանի պատմության մեջ աննախադեպ չափերի կաշառք տալու գործի մասին, որը վերաբերում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին։ Ըստ ԱԱԾ-ի՝ ՀՀ խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կոնցեռնի գլխավոր տնօրենը, ՀՀ ՊԵԿ նախագահի, այնուհետև՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձին՝ վերջինիս որդիների միջոցով, տվել է առանձնապես խոշոր չափերով` 22.401.000 ԱՄՆ դոլարի կաշառք, նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ծառայության գծով ընդհանուր հովանավորչության, վերջինիս ղեկավարման ներքո գտնվող հարկային և մաքսային մարմինների կողմից իր ներկայացրած առևտրային կազմակերպությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու նպատակով։

ԱԱԾ-ի այս հայտարարությունից քիչ անց հայտարարություն տարածեց Գագիկ Խաչատրյանի որդին՝ «Գալաքսի» ընկրությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանը: Նա, մասնավորապես, տեղեկացրեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից եղել են ճնշումներ, որպեսզի իրենք «Յուքոմ» ընկերությունից հրաժարվեն:

Այս հայտարարությանն ի պատասխան վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը տեղեկացրեց, որ Խաչատրյանները հայաստանյան մի շարք պաշտոնյաների մոտ հայատարարել են, թե պատրաստ են հետ վերադարձնել պետությունից «թալանած փողերը»:

Նարեկ Կիրակոսյան