Մայր աթոռը դատում է, բայց չի դատվում. Թթուջուր գյուղի նորակառույց եկեղեցին՝ վեճերի պատճառ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղում չեն մոռանում Խաղողօրհնեքի տոնը։ Օգոստոսի 14-ին համայնքում օծեցին նոր եկեղեցին։ Այն կառուցվել է Բորյաններ ընտանիքի բարեգործությամբ։ Օրը վառ հույսերով էր բացվել։ Թթուջուրցիները սպասում էին, որ նորակառույց եկեղեցին խաղաղություն կբերի, որ ամեն առավոտ իրենք աղոթքով են արթնանալու։ Բայց այդպես չեղավ։ Եկեղեցու տարածքը ամայի է։ Մինչև օծումը մեկ տարի անընդհատ բաց էին։ Օծելուց հետո փակվեցին։ Եկեղեցին աշխատում է միայն շաբաթ կիրակի օրերին։ Մոմ չի վաճառվում։ Նույնիսկ մի պահակ չի երևում, տարածքը հսկող։ Հավատացյալներն Աստծո տունն աշխատում են շրջանցել։ Եկեղեցու մասին հարցերի խուսափում են պատասխանել։

Եկեղեցին կառուցած Բորյանների ընտանիքը պատրաստվում էր եկեղեցու շուրջ հանգստյան գոտի կառուցել՝ նստարաններով, կարուսելներով, ծառերով։ Համայնքը հողեր նվիրեց եկեղեցուն, բայց շուտով տարածքների շուրջ դատական վեճեր ու կռիվներ սկսվեցին, ոստիկանություն բողոքներ գնացին։ Դատերը մինչ օրս շարունակվում են։

Նոր ու շքեղ եկեղեցու հարևանությամբ բնակվում է Մխիթարյանների բազմազավակ, չքավոր ընտանիքը։ Նրանց կիսախարխուլ հյուղակը փչացնում է նորակառույց եկեղեցու տեսքը։ Բարերարների ընտանիքը 2000 դոլար է առաջարկել ընտանիքի մորը՝ Օվսաննա Մխիթարյանին, որ երեխաներին վերցնի, հեռանա տարածքից։ Օվսաննան, սակայն, հրաժարվում է։

Հայ առաքելական սուրբ եկեղեցին հանդես է գալիս որպես հայցվոր՝ ռազմական ոստիկանության նախկին աշխատակից, եկեղեցու հարևանությամբ մեծ տարածքի տեր Մինաս Սարգսյանի դեմ դատական վեճում։ Եկեղեցին և Վոլոդյա Բորյանը պահանջում են անվավեր ճանաչել Մինաս Սարգսյանի սեփականության վկայականը։ Վերջինս վստահեցնում է, որ հողը օրինական հիմունքներով է ձեռք բերել, և ինքն այն վաճառելու մտադրություն չունի։ Չնայած, Մայր Աթոռն այս գործում հայցվոր է, Թթուջուր համայնքի հոգևոր հովիվ Տեր Պսակ Մկրտչյանը դեմ է, որ Սուրբ Էջմիածինը կապեն այս կոնֆլիկտի հետ։ Նա ասում է, որ թթուջուրցիները բավականաչափ աստվածապաշտ չեն, որ նրանք չեն մտնում եկեղեցի, ուստի իրավունք չունեն խոսելու։

Ռազմական ոստիկանության նախկին աշխատակից Մինաս Սարգսյանը և Օվսաննա Երիցյանը Թթուջուր-եկեղեցի կոնֆլիկտի մասին խոսեցին բացահայտ և չխուսափեցին իրենց կարծիքը տեսախցիկի առաջ հայտնելուց։ Եկեղեցաշինության մյուս զոհերը շատ ավելի զգուշավոր են։ Նրանցից մեկը Թթուջրի միակ խանութ-կրպակի տեր Գագիկ Երիցյանն է։ Եկեղեցին կառուցող բարերարը համարում է, որ այս խանութը եկեղեցու տարածքից 7 մետր է խլել, հետևապես, պետք է տեղափոխվի։ Բայց տերը համաձայն չէ։ Անհամաձայնության արդյուքնում խանութը մի քանի անգամ տեղափոխվել է հին տեղից և կրկին հետ է բերվել։ Նույնիսկ եկեղեցին կառուցած շինարարները չեն ցանկանում խոսել Աստվածածին եկեղեցու մասին։ Օրինակ, «Ճամբարակի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերությունը երկու ամիս եկեղեցու հիմքի հողային աշխատանքներ իրականացրեց, բայց բարերարի հետ ֆինանսական վեճ ունեցավ։ Ավարտվեց նրանով, որ տնօրեն Արարատ Քոչարյանի դեմ բողոք գնաց ոստիկանություն, քրեական գործ հարուցվեց։ Արարատ Քոչարյանը չցանկացավ տեսախցիկի առաջ հիշել այս պատմությունը։ Միայն ասաց․ «Եկեղեցին սուրբ տեղ է, պետք է սիրով կառուցվեր»։

Այլ դժգոհ շինարարներ էլ կան։ Ամեն մեկն իր ճշմարտությունն ունի, իր իրավունքն է պաշտպանում, բայց իրավական մանրամասներից կարևոր է բարոյական կողմը։ Արդյո՞ք ճիշտ է կռվով, դավով ու դատով եկեղեցի կառուցել։ Թթուջուր համայնքի բնակիչները հպարտանում են աղբյուրներից հորդող հանքային ջրերով, հուշարձանով։ Նոր «Սուրբ Աստվածածին» եկեղեցու անունը հպարտության առարկաների ցանկում չեն հիշատակում։ Առայժմ այն իրենցը չեն համարում։ Ո՞վ է մեղավոր։ Մայր Աթո՞ռը։ Կառուցո՞ղը։ Ժողովու՞րդը։ Մտածել է պետք։

Սյուզան Սիմոնյան