ՀՀ Ազգային ժողովի դերը խորհրդարանական պետության բյուջետային գործընթացում. Հանրակրթության բնագավառում կուտակված խնդիրները ֆինանսավորման բանաձևը փոխելով լուծել հնարավոր չէ. ՄԱՍ 4

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բյուջեի ոլորտային առանձնահատկությունները ներկայացնելու համար արժե անդրադառնալ դրանցից մեկին, օրինակ՝ կրթությանը:

Վերջին անգամ կրթության փաստացի ֆինանսավորումը մոտ է եղել ԱԺ կողմից նախատեսած հատկացմանը 2008թ. և կազմել է հատկացման 99.85%: Դրանից հետո փաստացի ֆինանսավորումը հատկացումից զգալիորեն քիչ է եղել: 2019թ. փաստացի ֆինանսավորումը կազմել է ԱԺ կողմից կատարված հատկացման 91.17%: Սա 2008թ. հետո երրորդ ամենացածր ցուցանիշն է 2009թ.` 84.73% և 2014թ.՝ 90.45% հետո: 2009թ. ֆինանսատնտեսական ճգնաժամի տարի էր, երբ գրանցվել էր ՀՆԱ 14.5% անկում, իսկ 2014թ. փոխվեց ՀՀ կառավարությունը, սկսվեց ռուս-ուկրաինական հակամարտությունը, իսկ տարին ավարտվեց ֆինանսական ճգնաժամով և ռուսական ռուբլու ու հայկական դրամի արժեզրկումով: 2019թ. որևէ էական բացասական զարգացում չի եղել և ֆինանսավորման այսպիսի ցածր ցուցանիշը հուսադրող չէ:

Խոշոր հիմնական 4 ծրագրերի տվյալները, որոնք ստացել են ֆինանսավորման 88%, ներկայացված է ստորև աղյուսակում: Բացառությամբ «Կրթության որակի ապահովում» ծրագրի, մնացած ծրագրերի գծով ֆինանսավորման մեծությունները կարծես վատ չեն:

Կա երկու հանգամանք:

  • Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում կրթության որակի աղետալի վիճակը ծրագիրը հավանաբար պետք է կոչվեր ոչ թե «Կրթության որակի ապահովման», այլ «Կրթության որակի բարելավման» ծրագիր: Համաշխարհային բանկի համաձայն՝ Հայաստանի 10 տարեկան երեխաների 35% կարդալու և կարդացածը հասկանալու հետ կապված խնդիր ունի: Այս տվյալների ֆոնին «Կրթության որակի ապահովում» ծրագրին ԱԺ կողմից հատկացված մեծության 33.3% ֆինանսավորումը հարցեր չի՞ առաջացնելու: Այս ցուցանիշը վկայում է, որ ինչ որ միջոցառումներ չեն կատարվել: Պատգամավորներից, հատկապես «Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի» անդամներից որևէ մեկը կհարցնի՞, այս պայմաններում ինչպես կարելի չկատարել  «Կրթության որակի ապահովումը» ծրագիրը: Թե հերթական անգամ պատգամավորները բավարարվելու են «հավատացնում եմ ձեզ», «վստահեցնում եմ ձեզ», «հավաստիացնում եմ ձեզ» տեսակի պատասխաններով: Պատգամավորները կարող են հավատալ և վստահել, բայց փորձագետների մի մեծ խումբ դեռ չի տեսնում, թե ինչպես է կրթության որակը բարելավվելու այս կառավարության օրոք:
  • 2018թ. նոյեմբերին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը (ԿԳՆ) «Կրթության որակի ապահովում» ծրագրի համար Ազգային ժողովից 9.9 մլրդ դրամի հատկացում էր ակնկալում: Բյուջետային տարվա սկզբից չորս ամիս չէր անցել, իսկ ԿԳՆ-ն արդեն որոշել էր, որ այդքան գումար կրթության որակի ապահովման համար անհրաժեշտ չի և ՀՀ կառավարության 2019թ. մարտի 7-ի 194-Ն որոշմամբ «Կրթության որակի ապահովում» ծրագրի ֆինանսավորումը նվազեցրել էր 985 մլն, իսկ մարտի 14-ի 221-Ն որոշմամբ 234.7 մլն դրամով, կամ ընդամենը 1219.7 մլն դրամով, միջոցներն ուղղելով  հանրակրթության ֆինանսավորմանը: Բյուջեի մասին օրենքով 11017 միջոցառման ֆինանսավորման ՀՀ կառավարությունը ԱԺ-ից 3.7 մլրդ դրամի հատկացում է ստացել, տարվա ընթացքում իր որոշումներով դրանք նվազեցրել է մինչև 480 մլն, իսկ վերջում ոչինչ չի ֆինանսավորել: Այս դեպքում հարցեր են առաջանում բյուջետային միջոցների հատկացման նպատակայնության, արդյունավետության և խնայողության հետ կապված:

Եթե ՀՀ կառավարությունը կարծում էր, որ միջոցառման 480 մլն ֆինանսավորմամբ կարելի է հասնել ծրագրի նպատակներին, սակայն ԱԺ-ից խնդրել էր հատկացնել 3.7 մլրդ դրամ, ապա հատկացումը եղել է ոչ նպատակային: Եթե ՀՀ կառավարությունը կարծում էր, որ նպատակին կարելի է հասնել 480 մլն դրամ ֆինանսավորմամբ, սակայն ԱԺ-ից խնդրել է 3.7 մլրդ դրամ, ապա փաստորեն պլանավորումը եղել է անարդյունավետ: Եթե կառավարությունը կարծում էր, որ ծրագրի նպատակներին հասնելու համար բավարար էր 480 մլն դրամ, սակայն ծրագրավորել էր 3.7 մլրդ դրամ, ապա ՀՀ կառավարությունը «առաջաձեռն է» և ոչ խնայողաբար է ծրագրավորում միջոցների օգտագործումը: Եթե միջոցները ոչ խնայողաբար են նախատեսվում արդեն պլանավորման փուլում, ով է երաշխավորում, որ դրանք խնայողաբար կօգտագործվեն:

Ի՞նչ կարելի է եզրակացնել այդ դիտարկումների 4 մասերում ներկայացված տվյալների և տեղեկատվության հիման վրա:

Շարունակելի

Արտակ Քյուրումյան