Ո՞վ է ասել՝ արտակարգ դրության պայմաններում պատգամավորների իրավունքները պետք է սահմանափակվեն․ Մանե Թանդիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
28.04.2020 | 14:56ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագիծը:
Ըստ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի՝ առաջարկված նախագծով Կառավարությունը փորձում է բյուջեն ցանկացած պահի վերաբաշխելու հնարավորությամբ ապահովել իրեն անսահմանափակ ժամկետով՝ առանց խորհրդարանի:
«Սա ուղղակի պատգամավորների լիազորությունների սահմանափակում է արտակարգ դրության պայմաններում։ Իսկ ո՞վ է ասել, որ այս պայմաններում պատգամավորների իրավունքները պետք է սահմանափակվեն»,- նշեց Մանե Թանդիլյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։