Էներգետիկ համակարգը կարող է քանդվել․ ընտրությունը հետևյալն է՝ երկրում հոսանք լինելո՞ւ է, թե՝ ոչ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
30.08.2026 | 11:11
Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում
30.08.2026 | 10:56
Միրզոյանն ու դեսպանները՝ «Մարգարա» անցակետում
30.08.2026 | 10:41
Խուլիգանություն Նոր Նորքում. ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել
Բոլորը

Այս օրերին անջատվել է էլեկտրաէներգիայի վարձերը չվճարած 4300 բաժանորդի հոսանք, հիմնականում պարտքը գերազանցել է 30 000 դրամը, իսկ գազի բաժանորդներից 736-ի մատակարարումն է կասեցված, պարտքը հիմնականում կազմել է 80 000 դրամ և ավելի։ Այս տվյալները ուղիղ եթերում հրապարակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեց նախկինում իր արած այն հայտարարությունը, թե արտակարգ դրության ժամանակ մարդկանց լույսն ու գազը չի անջատվելու, և ասաց, որ իր այդ հայտարարությունից հետո կոմունալ վարձավճարները չեն վճարել ո՛չ միայն գումար չունեցողները, այլև՝ ունեցողները։

Մասնավորապես, անջատումներից հետո բաժանորդները կատարել են շուրջ 7 միլիարդ դրամի վճարում: «Հարուստ մարդիկ սկսել են չվճարել, պատճառն այն է, որ կառավարությունն ասել է՝ չվճարելու պարագայում անջատումներ չեն լինելու։ Ամենամեծ ռիսկն այն է, որ էներգետիկ համակարգը կարող է քանդվել։ Կարող է ոչ թե խոսք գնալ 5000 հոգու էլեկտրաէներգիան անջատելու մասին, այլ նրա, որ էներգետիկ համակարգը կարող է չաշխատել։ Ընտրությունը նրա մեջ է, երկրում հոսանք լինելո՞ւ է, թե՝ ոչ։ Եթե ճգնաժամ չլիներ, այսպես չէր լինի»,- ասաց վարչապետը։

Այս պայմաններում կառավարությունը համաձայնություն է տվել, որ ՀԾԿՀ-ն և մատակարարները խստացնեն իրենց դիրքորոշումը, ինչից հետո համակարգում մեծ ծավալի վճարումներ եղան:

«Առնվազն բազմաթիվ մարդիկ, որ կարող էին վճարել, ասել էին՝ որ կարող ենք չվճարել, դե ուրեմն չվճարենք էլի, և համակարգը փրկեցինք կոլափսից։ Մենք տրվել էինք էմոցիոնալ բանի, ավելի շուտ՝ ՀԾԿՀ-ն՝ ոչ կառավարությունը, բայց կառավարությունն էլ աջակցել էր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: