Հայտնի բլոգեր Վառլամովը սպասում է Հայկ Մարությանի առաջարկին. պատրաստ է նրա մասնակցությամբ հաղորդում նկարահանել

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Վերջերս համացանցի հայկական տիրույթում աղմուկ բարձրացրեց ռուսաստանցի ճարտարապետ ու բլոգեր Իլյա Վառլամովի՝ Երևանի մասին նկարահանած ֆիլմը, որը վերնագրված է՝ «90-ականների արձագանքը Հայաստանի մայրաքաղաքում. Երևան»։ Վառլամովը Երևանում էր փետրվարին, սակայն ֆիլմը հրապարակվեց ապրիլի 10-ին, ու յութուբում արդեն ունի 320.000 դիտում։ Որպես ճարտարապետ ու, միաժամանակ, մեդիաբովանդակություն արտադրող բլոգերի՝ Վառլամովի առանձնահատկությունն այն է, որ նա քաղաքները դիտում է ուրբանիստի աչքով՝ որքանո՞վ է հարմար մարդուն ապրելու համար, խնամվա՞ծ է արդյոք, թե՞ կորած է աղբի մեջ, կանաչը տեղ ունի՞ տվյալ քաղաքում, թե՞ գործ ունենք անօդ և խեղդող մարմնի հետ։

Նրան շատ է հետաքրքրում նաև՝ զարգացա՞ծ են քաղաքի ենթակառուցվածքները, օրինակ՝ հանրային տրանսպորտը։ Ավելի շատ տեղ է տալիս այն բնակավայրերին, որոնք անհարմար են ավտոմեքենաներին։ Վառլամովին խիստ զարմացրել էր Երևանի ավտոկայանատեղիների վճարը, երբ չնչին գումարներով շուրջ մեկ տարի կարող ես անսահմանափակ կայանել ավտոմեքենան, մինչդեռ զարգացած քաղաքներում խենթացնող գներ են։ Իսկ գլխավոր խնդիրներից մեկը քաղաքի՝ պատմականության լինել-չլինելն է՝ դեռ մնո՞ւմ են պատմական շենքերը, թե՞ քանդվել ու նորակառույց շենքեր են բարձրացել։ Հիմնականում այս հարցերի պատախանն են, որ Վառլամովին բերում են կարծիքի քաղաքի մասին։ Հաճախ նրա խիստ և անկեղծ գնահատականները շրջվում են իր դեմ, և ատելության խոսքի թիրախում է հայտնվում։ Օրերս Վառլամովը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տեսակապով խոսել է երևանցիների հետ, պատասխանել հարցերի, ու բացահայտել, թե ինչն է նրան դուր գալիս մեր մայրաքաղաքում։ Ընդհանրապես, նրան ամեն տեղ չէ, որ սիրալիր են ընդունում։ Հայտնի է Ստավրոպոլում նրա նկատմամբ ֆիզիկական հարձակումը․ «Այդ բանդիտներին ուղարկել էր քաղաքում մեծ կառուցապատող իրականացնող ընկերության ղեկավար, որը մտածում էր՝ ես գնում եմ և պետք է քննադատեմ նրա կառուցած թաղամասը»,- միջադեպն այսպես հիշեց ճարտարապետ-բլոգերը։ Նա Պուտինի իշխանության մեծագույն քննադատններից է։ Հակակառավարական ցույցերի օրերին ուրբանիստական նրա բլոգը համալրվում է միտինգների մասին տեսանյութերով։

Երևանից ստացած առաջին տպավորությունը, պատմում է Վառլամովը, էժանությունն է, և անհարմար է զգացել, որ այստեղ գտվելու օրերին չի կարողացել ծախսել բանկոմատից հանած 100 դոլարը։ Նրա երևանյան այցը աչքի ընկավ «Ռոսիա» կինոթատրոնի մոտ միջադեպով, երբ տոնավաճառի անվտանգության աշխատակիցները արգելեցին նկարահանել։ Երևանում նա ամենից շատ քննադատության է ենթարկել աջուձախ հայտնված կցակառույցները, որոնք աղճատում են մայրաքաղաքի տեսքը։ Նրա ստեղծած հիմնադրամը ողջ Ռուսաստանի տարածքում զբաղվում է պատմական շինությունները վերականգնելով․

«Ես Երևանում տեսել եմ պրոբլեմ, որ դուք քանդում եք ձեր պատմական ժառանգությունը։ Մեծ խնդիր է, երբ դուք վերացնում եք ձեր պատմությունը, քաղաքը դառնում է պակաս հետաքրքիր։ Դա նման է մի մարդու հետ, որի հետ հետաքրքիր է շփվել, եթե նա փորձառու է, խելացի։ Քաղաքը դառնում է անհետաքրքիր և պրիմիտիվ, տխուր, երբ ավիրում եք պատմական շենքերը։ Երևանում արդեն ամեն ինչ քանդել են, արդեն ուշ է խոսել Երևանի մասին։ Մնացել է սովետական ժառանգությունը, որից էլ այս տեմպերով շուտով կազատվեք»,- տեսակապով շփման ժամանակ ասում է Վառլամովը։ Բայց միայն քննադատություն չէ, որ նա ունի մեր մասին։ Հայաստանում ամենից շատ հավանել է համեղ ուտելիքը, և երկրորդ՝ նախորդ դարերից մնացած տուֆից շենքերը․

«Ինձ Երևանում շատ դուր է եկել Երևանում այն, որ ձեզ մոտ գործանականում սովետական շրջանի կառույցները ունեն մուգ շոկոլադի կամ վարդի գույնի քարեր՝ տուֆ։ Դա անհավատալի է, հրաշալի է։ Ոչ մի քաղաքում ես այդպիսի բան չեմ տեսել։ Մուգ շոկոլադի գույնի կամ վարդագույն քարերով շենքերը ձեր գլխավոր այցեքարտն են, ինչը պետք է պահպանել, ինչը ընդգծում է ձեր անհատականությունը։ Ինձ դուր է եկել նաև հայտնի կիրճը (Հրազդանի կիրճ), որը, թեև կորած է աղբի մեջ, բայց այդպիսի տարածքի գոյությունը արդեն իսկ մեծ հարստություն է։ Եթե այնտեղ հանրային տարածք ստեղծվի, դա հրաշալի կլինի։ Երևանի ռելիեֆը հրաշալի է՝ մեկ հարթավայրային, մեկ՝ բարձրադիր գոտիներ։ Երևանը մեծ պոտենցիալ ունի, մնում է միայն, որ ձեր քաղաքային իշխանությունն ու բնակիչները գան որոշման, թե քաղաքը հետագայում ինչպես պետք է զարգանա»։

Վառլամովը ֆիլմերի հայտնի շարք ունի՝ «Մեծ ճանապարհ քաղաքապետի հետ» (Большая дорога с мэром), երբ ինքն ու քաղաքապետը ոտքով կամ հանրային տրանսպորտով շրջում են պատահական ընտրված վայրերով, և այդ ընթացքում քաղաքապետը պատասխանում է հարցերի։ Այս ձևաչափի առանձնահատկությունն այն է, որ ողջ ճանապարհի ընթացքում շարքային քաղաքացու դերում հայտնված քաղաքապետը ստիպված է խոսել ի հայտ եկած քաղաքաշինական սխալներից, թերություններից։ Մի խոսքով՝ ամեն պաշտոնյայի չէ, որ հաճելի կլինի։ Վառլամովը պատրաստակամ է կրկին գալ Երևան ու այս ֆորմատով ֆիլմ նկարահանել քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։

«Եթե Երևանի քաղաքապետը հայտնի այդպիսի ցանկություն՝ ինձ հետ զբոսնելու Երևանում՝ պատահական երթուղով՝ առանց պատրաստելու, ես մեծ սիրով կմասնակցեմ։ Միանգամից ասեմ, դա ամբողջովին անվճար է, պետք չէ նույնիսկ անվճար հյուրանոց կամ տոմսեր պատրաստել մեզ համար։ Երևանի քաղաքապետարանի վրա դա կարժենա 0 դրամ։ Եթե ձեր քաղաքապետը ցանկանա, ես մեծ սիրով կզբոսնեմ Երևանով»։

Ի դեպ, Իլյան դրական է պատասխանել Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտ այցելելու՝ օգտատիրոջ առաջարկին, բայց դրա համար նախ պետք է բացվեն կորոնավիրուսի պատճառով փակված սահմանները։

Ռոբերտ Անանյան