Գաղտնիքներ՝ «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսական թնջուկից. ինչպե՞ս կհանգուցալուծվի սկանդալը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 14:45
ՄՊՀ-ն ավելի քան 1 մլրդ դրամով տուգանել է բենզին իրացնող 4 խոշոր ընկերությունների՝ հակամրցակցային համաձայնության համար
13.12.2024 | 14:42
Վարչապետը ժամանել է Մոսկվա
13.12.2024 | 14:22
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպում Մոսկվայում չի նախատեսվում
13.12.2024 | 14:08
Դամասկոսում Թուրքիայի դեսպանությունն ավելի քան մեկ տասնամյակ անց կվերսկսի գործունեությունը
13.12.2024 | 13:44
Այսօր Թբիլիսիում մեկ տասնյակից ավելի բողոքի ակցիաներ են նախատեսված
13.12.2024 | 13:35
Պետք է լուծում տալ թափառող շների խնդրին ողջ հանրապետությունով․ ՏԿԵՆ-ում մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել
13.12.2024 | 13:24
ԱՄՆ-ն Ուկրաինային 500 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
13.12.2024 | 13:15
Անկարայում ընթացող Բլինքեն-Ֆիդան բանակցությունների օրակարգում են նաև Հայաստան-Ադրբեջան զարգացումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 13:08
Նորատուսցի տղամարդու մեքենայում ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ է հայտնաբերվել
13.12.2024 | 12:58
Բլինքենն ու Էրդողանն Անկարայում քննարկել են Սիրիայում իշխանությունը ներառական կառավարությանը փոխանցելու ընդհանուր շահը
13.12.2024 | 12:49
Կարմիրբերետավորը մսավաճառի պարանոցից սեղմած քարշ է տալիս․ ԳՈՒՄ-ի շուկայից բերման ենթարկվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 12:46
Երևանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել․ ՍԱՏՄ
13.12.2024 | 12:34
Մոլդովայի խորհրդարանը երկրում արտակարգ դրություն է հայտարարել Էներգետիկ ճգնաժամի պատճառով
13.12.2024 | 12:21
Հայտնաբերվել է 3 հետախուզվող
13.12.2024 | 12:09
ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի 20 քաղաքացու նկատմամբ
Բոլորը

«Տատիկիս վարսերը» ֆիլմի շուրջ ստեղծված սկանդալը ոչ միայն չի նահանջում, այլև նոր, ուշագրավ ընթացք է ստանում: Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը Factor.am-ի հետ զրույցում հավելյալ գաղտնիքներ է բացում ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի և մշակույթի նախարարի նախկին պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի գործունեության մասին: Վերջինները, սակայն, հետ չեն մնում և հանդես են գալիս իրենց հակադարձումներով: Factor.am-ը փորձել է բացել «Տատիկիս վարսերը» ֆիլմի շուրջ ստեղծված ֆինանսական թնջուկը:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացում) 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը) 1-ին մասով քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար:

Արմեն Ամիրյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ողջ եղելությունը՝ իր մեկնաբանությամբ: Նրա խոսքով՝ Հովհաննես Գալստյանն իրեն ներկայացրել է Կաննի կինոփառատոնին պատշաճ մասնակցելու մեծ ծրագիր։ «Ներկայացված ծրագրի բյուջեն նախարարության բյուջեում նախատեսված գումարից մեծ էր։ Ասաց՝ հովանավորներ ունեմ, կօգնեն։ Հետո կինոկենտրոնը դիմեց, ես էլ, հավանության արժանացնելով ծրագիրը, հրամանով կինոկենտրոնին հանձնարարեցի կազմակերպել։ Պատվիրակության ղեկավարն էր Հովհաննես Գալստյանը։ Մեկնելուն մնացել էր գրեթե մեկ շաբաթ։ Ինձ զեկուցեցին, որ Կաննի ծրագիրը տապալվում է, և տապալվում է ղեկավարի մեղքով»,- գրել է նախկին նախարարը:

Նա պարզաբանում է, որ արագ որոշում է կայացվել փոխել ծրագրի ղեկավարին։ Հովհաննես Գալստյանն էլ ամեն բան փոխանցել է ծրագրի նոր ղեկավարին։

«Տեղավորվեցին ժամկետների մեջ, և պատվիրակությունը, այդ թվում՝ Հովհաննես Գալստյանը, մեկնեցին Կանն։ Վերադարձան՝ ներկայացնելով բովանդակային և ֆինանսական հաշվետվություն։ Հետո Հովհաննես Գալստյանից տեղեկացա, որ իր հովանավորը մասամբ հրաժարվել է խոստումից։ Պատասխանատու աշխատանքի ընթացքում պատահում է, որ ոչ ստանդարտ իրավիճակներում, մարդուն օգնելու համար, պետք է որոշում կայացնել։ Ես Հովիկին ասացի, որ կքննարկենք հարցը և անպայման լուծում կգտնենք, թեև որևէ պարտավորութուն չունեի: Կարճ ժամանակ անց ես հրաժարական տվեցի»,- մանրամասնել է Ամիրյանը:

Արմեն Ամիրյանի պնդմամբ՝ սա է ամբողջ պատմությունը, որը Հովհաննես Գալստյանը նենգափոխում է:

Ռեժիսորը, սակայն, եղելության այլ սցենար է ներկայացնում: Նրա խոսքով՝ գտնվել է հովանավոր, որը համաձայնել է աջակցել Կաննի կինոփառատոնում Հայաստանի տաղավարի ստեղծմանը՝ խոստանալով տրամադրել 5 միլիոն դրամ: Ռեժիսորի փոխանցմամբ՝ Ամիրյանն իրեն նշանակել է պատվիրակության ղեկավար, և քանի որ հովանավորի աջակցությունն ուշացել է, խնդրել է պարտքով «Տատիկիս վարսերը» ֆիլմի բյուջեից տրամադրել 5 միլիոն դրամ՝  այն վերադարձնելու պայմանով:

Հովհաննես Գալստյանի հավաստմամբ՝ իրեն զանգահարել է հովանավորն ու հարցրել՝ ռեժիսորը տեղյա՞կ է, արդյոք, որ ինքը չէ Կաննի հայկական պատվիրակության ղեկավարը: Հովանավորն ասել է, որ նոր ղեկավարին չի ճանաչում, չի վստահում, ուստի Կաննի փառատոնին մասնակցելու համար կփոխանցի 2 միլիոն դրամ միայն: Ռեժիսորի խոսքով՝ ինքն այդ 2 միլիոն դրամը, կրկին Ամիրյանի խնդրանքով, տրամադրել է Կաննի հայկական պատվիրակության ղեկավարին:

«Ի՛նքն է գնացել Կանն, ի՛նքն էլ ծախսել է, հաշվետվության մեջ էլ պարզ երևում է՝ ինչի վրա են ծախսել»,- շեշտում է Ամիրյանը։  

Իսկ Հովհաննես Գալստյանը պահանջում է, որ Ամիրյանը ներկայանա և պատասխան տա քննչական մարմիններին: Նրա խոսքով, սակայն, Ամիրյանից ավելի շատ իր ֆիլմին վնաս է հասցրել Նազենի Ղարիբյանը, որը կոպիտ սխալ է թույլ տվել՝ կասեցնելով ֆիլմի ֆինանսավորումը կանոնակարգի մի կետով, որը տվյալ ֆիլմի նկատմամբ չէր կարող կիրառվել: Ավելի կոնկրետ, Գալստյանի ներկայացմամբ, երբ Ղարիբյանն ու իր «հանձնաժողովը» կասեցրել են «Տատիկիս վարսերը» ֆիլմը, այդ պահին, ֆիլմի 44 րոպեանոց նյութն արդեն նկարահանված է եղել։ Նա շեշտում է՝ վաղ թե ուշ և՛ ֆիլմը կասեցնող հանձաժողովը, և՛ Ազգային կինոկենտրոնը պատասխանատվություն են կրելու այդ 44 րոպե նյութը ֆինանսավորած կազմակերպությունների և ՀՀ կառավարության առաջ՝ ֆիլմի արտադրությունն ապօրինաբար արգելափակելու համար։

Նազենի Ղարիբյանը, սակայն, Factor.am-ի հետ զրույցում նշեց՝ իր հասցեին հնչող մեղադրանքներն անհիմն են: Նրա փոխանցմամբ՝ Կինոկենտրոնից իրեն հետևյալ տվյալներն են ներկայացրել. «Տատիկիս վարսերը» ֆիլմը երկու տարի՝ 2016-2017թթ., ֆինանսավորվել է, սակայն Գալստյանը չի հասցրել հանձնել այն նախատեսված ժամկետում, ուստի խնդրել է երկարաձգել ժամկետը: Նազենի Ղարիբյանը նկատեց, որ թերևս Գալստյանը հույս է ունեցել, թե հանձնաժողովն իր ֆիլմը կրկին կֆինանսավորի, սակայն իրադարձություններն այլ ընթացք են ստացել:

Հովհաննես Գալստյանը, սակայն, այն համոզման է, որ հայկական կինոյի գրեթե հարյուրամյա պատմության մեջ տեղի է ունեցել  չլսված մի բան՝ կասեցվել է արդեն սկսված և մոտ 1/3-ի չափով նկարահանված ֆիլմի ֆինանսավորում՝ առանց որևէ տրամաբանական և իրավական հիմնավորման։ Նազենի Ղարիբյանն իր հերթին հակադարձում է՝ որևէ նախարար կամ այլ պաշտոնյա չի կարող որևէ գործընթաց կասեցնել՝ հիմքում չունենալով անհրաժեշտ իրավական փաստաթուղթը:

Նազենի Ղարիբյանը հավելեց՝ այդ հիմա է, որ ռեժիսորն անցել է քաղաքավարի պայքարի, մինչ այդ նա նախընտրել է արտահայտվել հայհոյանքների լեզվով:

«Ես ընդունում եմ, որ դա էսթետիկ չէ, բայց արդարացի մտածում եմ, որ եթե պետական պաշտոնյան սնվում է իմ հարկերի հաշվին, այն բանի համար, որ հեշտացնի իմ կյանքը կինոյում ու փոխարենն անում է հակառակը, ուրեմն նրան կեղտի հետ շաղախելն էլ քիչ է»,- իր հերթին մեկնաբանում է ռեժիսորը:

Թե ինչ ընթացք կստանա քրեական գործը, ցույց կտա ժամանակը: Իսկ մինչ այդ՝ ռեժիսորը պնդում է, որ ամեն գնով պետք է վերադարձնի ֆիլմի փողերը: Արմեն Ամիրյանը հայցադիմում է ներկայացնում դատարան՝ ռեժիսորից պահանջելով հրապարակայնորեն հերքել զրպարտությունները և ներողություն խնդրել վիրավորանքների համար, իսկ Նազենի Ղարիբյանը Հովհաննես Գալստյանին դատի տալու նպատակ չունի, սակայն պատրաստ է ցանկացած հարթակում առերեսվել նրա հետ:

Աննա Բաբաջանյան