Լիտվան Հայաստանին բժշկական օգնություն կուղարկի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով
Լիտվան մարդասիրական օգնություն կուղարկի Արևելյան գործընկերության 4 երկրի։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացրել է երկրի Արտաքին գործերի նախարար Լինա Լինկևիչիուսը:
«Լիտվան շարունակում է իր արևելյան գործընկերների կողքին մնալ։ Կառավարությունը որոշել է 100 հազար եվրո հատկացնել լիտվական ընկերություններին՝ բժշկական պարագաներ ձեռք բերելու նպատակով։ Կորոնավիրուսի դեմ պայքարում որպես մարդասիրական օգնություն՝ դրանք կտրվեն Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային »,- գրել է Լիտվայի արտգործնախարարը։
Նելլի Մելքոնյան