Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ԿԽՄԿ-ն հերթական աջակցությունն է տրամադրել

Լուրեր

21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
Բոլորը

Նոր տիպի կորոնավիրուսի տարածման, ինչպես նաև դրա կանխարգելման նպատակով Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր` ապրիլի 23-ին, Ստեփանակերտի տուն-ինտերնատի, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններին, ինչպես նաև տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնին երեք ամսվա համար աջակցություն է տրամադրել՝ հիգիենայի պարագաների, ախտահանիչ նյութերի, անձնական պաշտպանիչ միջոցների ձևով:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը՝ նշելով, որ նմանատիպ աջակցություն տրամադրվել է նաև «Հանգանակ» բարեգործական կազմակերպությանը:

Է. Մուսայելյանը մասնավորապես ասել է, որ, «COVID-19» վարակի բռնկմամբ պայմանավորված՝ ԿԽՄԿ-ը աշխատանքներն հիմնականում ուղղված են վարակի տարածման կանխարգելմանը կամ նվազեցմանը:

«Կառույցի  աշխատակիցները մշտական երկխոսության մեջ է գտնվում սոցիալական ապահովություն իրականացնող իրավասու մարմինների հետ՝ շտկելով համավարակի տեսանկյունից բնակչության՝ խոցելի համարվող խմբերին ուղղված  օժանդակության  ձևերը։ Հենց այդ երկխոսության արդյունքում էլ ձևավորվել է այսօրվա աջակցության գաղափարը»,-նշել  է  Է. Մուսայելյանը: