Ջալալ Հարությունյանը հետևել է ցուցադրական զորավարժության մարտական հրաձգության փուլին

Լուրեր

21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ապրիլի 22-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը բանակի ‹‹Տիգրանակերտ›› զորավարժարանում հետևել է ցուցադրական վաշտային մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլին:

‹‹Ուժեղացված մոտոհրաձգային վաշտի տագնապով դուրսբերումը կենտրոնացման շրջաններ և նախապատրաստումը մարտի, ընթացքից հարձակման վարումը հապճեպ պաշտպանության անցած հակառակորդի վրա: Հակագրոհի կասեցումը և պաշտպանության կազմակերպումը նպաստավոր բնագծում›› թեմայով անցկացված զորավարժությանը, որին ներգրավված էին կենտրոնական ենթակայությամբ գործող բրիդադներից մեկի մոտոհրաձգային վաշտերից մեկը՝ ուժեղացված հրետանային ու հետախուզական ստորաբաժանումներով, միտված էր կատարելագործելու ուսուցանվող սպաների ունակությունները մարտի տարբեր տեսակներում ենթակա և տրված ստորաբաժանումների հմուտ ղեկավարման գործում, ինչպես նաև մարզելու նրանց կողմից որոշումներ ընդունելու, հարձակողական մարտի վարման, փոխգործակցության անընդհատ ապահովման կարողությունները:

Զորավարժության ընթացքում մասնակից անձնակազմը մարտունակության և հրամանատարների հմուտ ղեկավարման շնորհիվ կարողացել է դիպուկ կրակային խոցումներով  և գրագետ մարտավարությամբ կատարել առաջադրված մարտական խնդիրը:

Զորավարժության ավարտից հետո ամփոփվել են արդյունքները, մասնակից անձկազմին էլ  տրվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ: