Գյումրին որպես ինքնատիպ մշակութային երևույթ հատուկ վերաբերմունքի կարիք ունի. նախագահ Սարգսյանը հեռավար զրուցել է գյումրեցի քանդակագործ Ալբերտ Վարդանյանի հետ

Լուրեր

28.10.2026 | 11:11
Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:03
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2019թ. ամռանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ախուրյանում հյուրընկալվել էր քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոցում, ծանոթացել նրա աշխատանքներին:

ՀՀ վաստակավոր նկարիչ Ալբերտ Վարդանյանը մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսների։ Մոդեռն ոճն ազգային մտածողության հետ հաջողությամբ համադրող քանդակագործի աշխատանքները գտնվում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Դանիայում և այլուր, և, իհարկե, նրա ծննդավայր Գյումրիում։

Նախորդ հանդիպումից գրեթե մեկ տարի անց Հանրապետության նախագահը և Ալբերտ Վարդանյանը վերստին զրույց են ունեցել , այս անգամ՝ հեռավար: Նախագահը հետաքրքրվել է արտակարգ դրության պայմաններում արվեստագետի ստեղծագործական գործունեությամբ, ծրագրերի ընթացքով։ Քանդակագործի հետ զրույցը վերաբերել է ինչպես նրա ներկա աշխատանքներին, այնպես էլ ապագա մտահաղացումներին։ Այդ համատեքստում Ալբերտ Վարդանյանն անդրադարձել է նաև «Ազդեցություն և հակազդեցություն» անունը կրող՝ 2008թ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի իր նախագծին և դրա իրականացման ընթացքին։ Այս նախագիծը հաղթող էր ճանաչվել հայտարարված մրցույթի արդյունքներով։

Հեռավար զրույցը, բնականաբար, չի շրջանցել նաև Գյումրին՝ որպես առանձնահատուկ մշակութային երևույթ, որը ոչ միայն հատուկ ուսումնասիրության, այլև հատուկ վերաբերմունքի, ուշադրության կարիք ունի:

Նախագահ Սարգսյանը քաջալերել է գյումրեցի քանդակագործին՝ շարունակել ստեղծագործել ու արարել, նշելով, որ ժամանակային կամ իրավիճակային որևէ սահմանափակում չի կարող խոչընդոտել արվեստագետի երևակայությանն ու ստեղծագործական որոնումներին։